Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Երևանի քաղաքապետարանը աղբավայրերում հրդեհները կանխելու նպատակով խստացված հերթապահություն կսահմանի

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման նպատակով իրականացված հսկողության շնորհիվ հայտնաբերվել է իրավախախտման 5 դեպք: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախկինում արձանագրված դեպքերի մասով էլ կատարվել են քանդման աշխատանքներ: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է գործընթացի նկատմամբ խիստ հսկողությունը պահել մշտական ուշադրության կենտրոնում:

Զեկուցվել է, որ բացօթյա ապօրինի առևտրի դեպքերի հայտնաբերման ու կանխարգելման նպատակով շաբաթվա ընթացքում, այդ թվում հանգստյան օրերին վարչական շրջաններում կազմակերպված ստուգայցերի ընթացքում կազմվել է 6 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել խստացված հսկողությունը:

Աղբը չնախատեսված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման նպատակով շարունակվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտանբերվել է իրավախախտման 16 դեպք, որոնց առնչությամբ կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Հանձնարարվել է խիստ հսկողության տակ առնել նաև այն օբյեկտները, որոնց գործունեությից առաջանում է աղբի մեծ ծավալ և հետևել, որ տվյալ սուբյեկտները մայրաքաղաքի աղբահանությունն իրականացնող ընկերության հետ կազմեն հստակ ժամանակացույց՝ առաջացած աղբի տեղափոխումը բացառապես այդ ժամանակացույցով կազմակերպելու համար:

Խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությանը, ինչպես նաև Էրեբունի, Աջափնյակ և Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խստացված հերթապահություն սահմանել վարչական շրջանների տարածքների աղբավայրերում հրդեհների առաջացման հնարավոր դեպքերը կանխելու նպատակով:
Աշխատակազմի բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաղաքի վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով շարունակվում են ծառերի բուժման և ձևավորման աշխատանքները: Հանձնարարվել է խստորեն հետևել, որ տնտեսվարողներն իրենց հերթին ապահովեն պարտադիր բարեկարգման պայմանագրային իրենց պարտավորությունների հստակ կատարումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում