Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Ծռերը» մեկ տարի առաջ և այսօր լեգիտիմացնում են Սերժ Սարգսյանին

«Սասնա ծռերի» գործողությունները ամենաէական նշանակություն են ունեցել Ղարաբաղյան խնդրի հետ կապված»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, որը մասնակցում է ի պաշտպանություն «Սասնա ծռերի» Ազատության հրապարակից մեկնարկած երթին: «Ես խորապես համոզված եմ, որ Արցախի հարցում պարտվողական քայլերից հեռանալու գործում մեծ դերակատարություն են ունեցել «Սասնա ծռերը»:

Առհասարակ, այսօրվա երթը բավական ծանր տպավորություն թողեց, որովհետև մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների առաջացրած բումից այսօր մնացել են ընդամենը 150-200 քաղաքացիներ, որոնց այսօրվա ակցիան ավելի շատ նման էր մարգինալ ֆանատիկների հուսահատ քայլի, քան քաղաքական միջոցառման:

Վերադառնալով Ենիգոմշյանի պնդումներին` նկատենք, որ «ծռերի» գործողությունների ղարաբաղյան հետքը եթե անգամ քննարկվում է, ապա միանգամայն ձեռնտու է Սերժ Սարգսյանին և լեգիտիմացնում է նրա ղարաբաղյան քաղաքականությունն, ընդ որում` ոչ միայն միջազգային հանրության, այլ նաև խաղաղության ձգտող մեր հասարակության աչքերում: Մեծ հաշվով` «ծռերի» գործողություններն ոչ մի կերպ չեն սրբագրել իշխանությունների ղարաբաղյան քաղաքականությունը. ընդամենը մի փոքր պաուզա են ապահովել Սերժ Սարգսյանի համար, որը, սակայն, այդ ժամանակն օգտագործել է ոչ թե արտաքին, այլ ներքին ճակատում իր դիրքերն ամրապնդելու համար:

Ասվածի լավագույն ապացույցը Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցն էր, որում որևէ ակնարկ չկար այն մասին, որ Հայաստանի ղարաբաղյան քաղաքականությունը կոշտանալու է: Հակառակը` նույնիսկ միտումներ կան, որ Հայաստանը գնում է մարտավարական զիջումների, որովհետև ըստ էության համաձայնություն է տվել Սարգսյան-Ալիև հանդիպմանը` առանց Ադրբեջանի կողմից Վիեննայի համաձայնությունների կատարման:

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում այս պահին հատկապես անընդունելի են երկու ծայրահեղ մոտեցումները` «ոչ մի թիզ հող չզիջելու» պնդումը և պացիֆիզմը: Երկուսն էլ` աղերս չունեն իրական քաղաքականության հետ և, ըստ էության, մագիստրալ են դարձնում Սերժ Սարգսյանի դիրքորոշումները` վերջինիս դարձնելով միակ ադեկվատ քաղաքական սուբյեկտը:

ՊՊԾ գնդի գրավումից մեկ տարի հետո «ծռերը» չեն հասկացել այս ճշմարտությունն և այսօրվա երթով էլ շարունակում են լեգիտիմացնել Սերժ Սարգսյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում