Լուրեր
Նոր ապստամբությունները դեռ առջևում են. Դավիթ Սանասարյան
  • 22:07
  • 2017-07-17
  • Դիտումներ՝ *

«Սերժ Սարգսյանը դեռ իշխանության գլխին է, բայց դա չի նշանակում, որ «Սասնա ծռերի» գործողություններն արդյունք չտվեցին»,-այսօր հաջակցություն Սասնա ծռերի Ազատության հրապարակից մեկնարկած երթի ժամանակ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանը:

Սանասարյանի խոսքով տղաները իրենց քայլով շատ հստակ մեսիջ հղեցին ժողովրդին և իշխանություններին ցույց տվեցին, որ եթե այսպես շարունակվի, ավելի վատ է լինելու: «Իրենք ահաբեկիչ չէին, որ կրակոցներով ինչ որ խնդիր լուծեին, իրենք իրենց քայլով ցանկանում էին համախմբել ժողովրդին: Եվ իրենք դրա համար դրեցին իրենց առողջությունը, իրենց ազատությունը: Այլ բան է, որ այդ համախմբումը տեղի չունեցավ»,-հավելեց Սանասարյանը:

Մեր զրուցակցի խոսքով տղաները դրսևորել են բավարար վճռականություն: Հենց այդ գործողությանը գնալը արդեն իսկ վճռականություն էր: «Ես վստահ եմ, որ ՀՀ շատ քաղաքացիներ իրենց մտքի ծայրով անցկացնում են նման քայլի գնալու հնարավորությունը, բայց չունեն բավարար վճռականություն»:

Սանասարյանի խոսքով վերջին մեկ տարվա ընթացքում 2 ընտրություն կեղծվեց , նորից ընտակաշառք, ծեծ ու ջարդ: «Այս վիճակը չի կարող այսպես շարունակվել: Դրա համար նոր ապստամբությունները դեռ առջևում են»,-ասաց Սանասարյանը:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում

  • Դիտումներ՝ *