Thursday, 18 04 2024
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ

Պատերազմի և խաղաղության երկընտրանքը կամ ո՞րն է Ռուսաստանի ու Արևմուտքի տարբերությունը

Երեկ Սերժ Սարգսյանն ասում էր, թե մեզ ՆԱՏՕ-ում գրկաբաց չեն սպասում: Օրիգինալ կարծիք չէ, որովհետև Հայաստանը ոչ մի հատկանիշով չի համապատասխանում ՆԱՏՕ-ի չափանիշներին, մյուս կողմից` այս հանգամանքը չի կարող արդարացում համարվել հայ-ռուսական այսօրվա հարաբերություններին, որոնք երեկ պաշտպանվում էին նախագահի կողմից: Սերժ Սարգսյանն իրականում երեկ պրիմիտիվացրեց հարցը, որովհետև պրակտիկ քաղաքականության տեսանկյունից այսօր որևէ մեկը չի դրել Ռուսաստան-ՆԱՏՕ երկընտրանքի հարց: Ավելի ռացիոնալ կլիներ, եթե Սերժ Սարգսյանը դուրս գար բլոկային սխեմատիկ մտածողությունից և հանգամանալից անդրադառնար այն հարցին, թե աշխարհաքաղաքական կենտրոններից յուրաքանչյուրն ինչ է առաջարկում Հայաստանին: Ի դեպ, դա անուղղակի պատասխան կլիներ պատերազմի և խաղաղության երկընտրանքի հարցին:

Մեզ ՆԱՏՕ-ում իրավ գրկաբաց չեն սպասում, բայց այդ ալյանսի երեք առաջատար երկրներ` ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, ներդրումներ են առաջարկում Հայաստանի էներգետիկայի ոլորտում: Սրանք, ըստ էության, զարգացման և խաղաղության ռեսուրս ապահովող գումարներ են, որոնք ուղղված են լինելու Հայաստանի էներգետիկ համակարգի դիվերսիֆիկացիային և ազատականացմանը: Այս ներդրումները նաև նպաստելու են Հայաստանի տնտեսական հարաբերությունների արդիականացմանը, համակարգային բարեփոխումների իրականացմանը, մրցակցային ու մրցունակ համակարգի ստեղծմանը, ինչը նրան կենսունակ կդարձնի տարածաշրջանում և աշխարհում: Ռուսաստանը ներդրումների հնարավորոյթյուն չունի, բայց պատրաստ է Հայաստանին վարկ տրամադրել, համենայնդեպս` ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հավաստմամբ: Բայց ռուսների առաջարկած վարկը ռազմական է և, ըստ էության, ուղղված է պատերազմի նախապատրաստությանը: Ռուսաստանը մի ձեռքով սպառազինում է Ադրբեջանին, մյուսով վարկավորում է Հայաստանին, որպեսզի մեր երկիրը հետ չմնա Ադրբեջանից:

Ռուսական հնարավոր վարկը կոնկրետ նշանակություն ունի և անիմաստ է սպասել, որ դրա արդյունքում կարող է տնտեսական աշխուժացում լինել: Նույնիսկ կանխատեսելի է, որ վարկային այս պատմությունը կոռուպցիոն խութեր կունենա, ինչը բնորոշ է հայ-ռուսական գրեթե բոլոր գործարքներին: Եթե արևմտյան հնարավոր ներդրումները Հայաստանի էներգետիկան և ընդհանրապես` տնտեսությունն ազատում են այսօրվա կապանքներից, ապա ռուսական հնարավոր վարկն ավելի է խորացնում Հայաստանի կախվածությունից Մոսկվայից` վերացնելով Հայաստանի ինքնիշխանության վերջին էլեմենտները: Կրկնում ենք` այս պատկերն ուղղակի կապ չունի «պատերազմ-խաղաղություն» երկընտրանքի հետ, սակայն պատասխանում է այն հարցին, թե աշխարհաքաղաքական որ կենտրոններն են շահագրգռված տարածաշրջանային խաղաղության հաստատմամբ և ով է սանձազերծում պատերազմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում