«Խնդրում եմ ինձ ներեք, ես այսօր կցանկանայի լռել»,- այս մասին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանը անցած տարի ՊՊԾ գնդում ծավալված իրադարձությունների ժամանակ այլ ոստիկանների հետ միասին պատանդի կարգավիճակում անցկացրեց մեկ շաբաթ: