Tuesday, 16 04 2024
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել

Մոսկվայի վերջնագիրն ու Հայաստանի նսեմացումը

ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է Հայաստանի իշխանություններին երկրում օրենսդրորեն պաշտոնական կարգավիճակ տրամադրել ռուսերեն լեզվին, որպեսզի Ռուսաստանի տարածքում հնարավոր լինի ճանաչել հայկական վարորդական իրավունքները: «Ես կարող եմ միայն մի բան ասել, ամրագրեք այն (ռուսերեն լեզուն) որպես պաշտոնական լեզու, և այդ ժամանակ օրենքն ավտոմատ կընդգրկի նաև Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է Վոլոդինը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ բարձրացվել է Ռուսաստանում ազգային վարորդական իրավունքներով աշխատելու արգելքի մասին հարցը: Արմեն Աշոտյանը պնդում է, որ հենց հանդիպման ժամանակ հակադարձել է Վոլոդինին` պնդելով, որ ռուսաց լեզվի սահմանադրական կարգավիճակի հարց Հայաստանի օրակարգում չկա:

Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ տեղում հակադարձել է իր գործընկերոջը և ասել, որ նման հարց ՀՀ օրակարգում չի սպասվում: «Հայաստանում բոլոր դպրոցներում սովորում են ռուսերեն, ուստի ռուսերենի իմացությունը ամբողջությամբ բավարար է։ Կողմերը պայմանավորվեցին հարցին անդրադառնալ ապագայում»,-ասել է Բաբայանը։ Սակայն համաձայնենք, որ այս պարագայում ավելի համարժեք արձագանքի անհրաժեշտություն կա, առնվազն` խորհրդարանի նախագահի հայտարարության մակարդակով: Եթե նույն ռուսական լրատվամիջոցները տարածում են միայն Վոլոդինի խոսքը` անտեսելով Աշոտյանի արձագանքը, ապա Մոսկվայի մտադրությունները լուրջ են:

Եթե խնդիրն այս մակարդակով հրապարակայնացվում է, ապա գործ ունենք Ռուսաստանի իշխանությունների ակնհայտ վերջնագրի հետ: Ռուսական կողմը խնդիրը շատ կոնկրետ ու հստակ է դնում` կամ ռուսերենը Հայաստանում ունենում է պաշտոնական կարգավիճակ, կամ էլ` ձեր վարորդները զրկվում են Ռուսաստանում աշխատելու իրավունքից: Եթե հարցը հրապարակային մակարդակում այսպիսի սրություն է ստացել, պատկերացնել կարելի է` Մոսկվան ինչպիսի ճնշումներ է գործադրում Հայաստանի իշխանությունների վրա:

Հիմա, երբ ռուսական կողմի պահանջը կամ վերջնագիրը հստակ է, պաշտոնական Երևանը չի կարող դիվանագետորեն շրջանցել հարցը և, ըստ էության, երկու լուծում ունի:

Խելամիտ և ազգային արժանապատվություն ունեցող իշխանությունը, բնականաբար, պետք է մերժումով պատասխանի երկրի ինքնիշխանության դեմքին ուղղված այս ապտակին` խնդրի շուրջ կոնսոլիդացնելով քաղաքական ուժերին և հասարակությանը: Սակայն Հայաստանի իշխանության համար ինքնին խորթ է հասարակական կոնսոլիդացիայի գաղափարը, որովհետև հասարակության ակտիվությունն օրակարգային կարող է դարձնել նաև այլ հարցեր, որոնք, մեղմ ասած, հաճելի չլինեն իշխանությանը: Մյուս կողմից` Հայաստանի իշխանությունը վախենում է ռուսական հարցի արծարծումից, որովհետև հասարակությունը կարող է չբավարարվել միայն լեզվի հարցով: Մեր հասրակությանը հուզում է նաև այն հարցը, թե ինչու է մեր դաշնակից Ռուսաստանը սպառազինում Հայաստանի թշնանի Ադրբեջանին կամ պակաս կարևոր չէ այն, որ Մոսկվան իր էներգետիկ քաղաքականությամբ, ըստ էության, պատանդ է պահում Հայաստանին: Այսինքն, եթե իշխանությունը միայն լեզվի խնդրով դիմի հասարակության աջակցությանը, գուցե արդյունքում ծավալվի չվերահսկվող մի շարժում` Հայաստանի ազատության, անկախության և ժողովրդավարության օրակարգով: Մի բան, որին Հայաստանի իշխանությունն երբեք չի գնա:

Երեկվա հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայ-ռուսական այսօրվա հարաբերությունները կրծքով պաշտպանում էր քննադատներից: Բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ Մոսկվայի այսօրվա վերջնագիրը Հայաստանի իշխանությունը դիմավորելու է շողոքորթ ժպիտով ու փորձելու է` կամ կուլիսներում բարիշել ռուսական իշխանության հետ, կամ էլ` հասարակությանը համոզել ռուսական պահանջի «անշրջելիության» հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում