Հեռուստամարաթոն 2010-ին ընդառաջ Հայաստան համահայկական հիմնադրամի Արգենտինայի տեղական մարմինը ս/թ նոյեմբերի 11-ին եւ 12-ին Բուենոս Այրեսում կազմակերպեց հեռախոսամարաթոն: Նվիրատվությունների ընդունումը Հիմնադրամի տեղական մարմինը կշարունակի մինչեւ նոյեմբերի 25-ին կայանալիք Հեռուստամարաթոն 2010-ը, որի ընթացքում կհայտարարվեն բազմաբնույթ դրամահավաք միջոցառումների արդյունքում հավաքագրված գումարները: Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից: