Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է

Ղարաբաղի պաշտպանությունը չի մտնում Ռուսաստանի շահերի մեջ. Ալեքսանդր Պերենջիև

Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը գործնական քայլեր է կատարում՝ ՌԴ և ՀՀ Զինված ուժերի միջև զորքերի միացյալ խմբավորում կազմավորելու ուղղությամբ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 27-ին ուղարկել է միացյալ խմբավորման մասին Համաձայնագրի նախագիծը Պետդումայի հաստատմանը: Պետդումայում և Ռուսաստանի Դաշնային խորհրդում հարցի քննարկման ընթացքում ՌԴ նախագահի ներկայացուցիչ է նշանակվել ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը:

«Կովկասի կոլեկտիվ անվտանգության տարածաշրջանում ՌԴ և ՀՀ զորքերի միացյալ խմբավորման մասին Համաձայնագիրը» Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են 2016 թ. նոյեմբերի 30-ին: Զորախմբի վերջնական ձևավորումը, սակայն, պահանջում է իրավական որոշակի ընթացակարգ: Այն ժամանակ ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ զորախմբի մեջ մտնելու են Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան և ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ: Բայց մի շարք հարցեր՝ կապված զորախմբի կառավարման, կիրառման և ռազմական առաջադրանքների հետ, այնուամենայնիվ, շարունակում են մնալ մինչև վերջ չհստակեցված:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմական քաղաքագետ, Ռուսաստանի Ռազմական քաղաքագետների ասոցիացիայի փորձագետ Ալեքսանդր Պերենջիևը:

– Պարոն Պերենջիև, ո՞ւմ է, ի վերջո, ենթարկվելու միացյալ զորախումբը պատերազմի ժամանակ: Օրինակ՝ Ադրբեջանի, Թուրքիայի կողմից ռազմական ինչպիսի՞ սպառնալիքների դեպքում զորամիավորումը կարող է կիրառվել:

Ամեն դեպքում, եթե խոսքը որևէ միացյալ խմբավորման մասին է, ապա, իհարկե, այն ֆորմալ առումով ենթարկվում է երկու պետությունների, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներին: Բայց, անշուշտ, խմբավորումն ունի ավելի անմիջական հրամանատարություն: Այս ստորաբաժանումը լինելու է միասնական, այն չի բաժանվելու հայկական, ռուսական կողմերի: Ըստ էության, նման փորձ մենք ունենք Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայում, որտեղ շատ վաղուց սերտորեն համագործակցում ենք նաև հայկական զինված ուժերի հետ: Տվյալ դեպքում միացյալ խմբավորումը ինչ-որ առանձնահատուկ բան չէ ՀԱՊԿ-ի համակարգում: Մենք ունենք այսպես կոչված՝ Օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժեր (КСОР): Այս ուժերը՝ որպես համատեղ ստորաբաժանումներ ՀԱՊԿ-ի համակարգում, ստեղծվել են հենց այդ նպատակով, որպեսզի ցույց տրվի, որ ՀԱՊԿ-ը ոչ թե ինչ-որ լղոզված ռազմաքաղաքական կառույց է, այլ ունի կոնկրետ ստորաբաժանումներ, որոնք կազմավորվում են ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից:

Այս պարագայում ավելի հետաքրքիր և արդյունավետ կլիներ, եթե խմբավորումը լիներ ոչ թե զուտ հայ-ռուսական, այլ դրա մեջ մտնեին նաև բելառուսական, ղազախական, ղրղըզական ստորաբաժանումներ: Բայց առայժմ այդ ճանապարհին կան խնդիրներ: Ամեն դեպքում ռուս-հայկական զորախմբի ձևավորման փաստը ցույց է տալիս, որ կոլեկտիվ անվտանգության համակարգը զարգանում է:

Իհարկե, զինվորական ստորաբաժանումների օպերատիվ աշխատանքը կատարվում է Ռուսաստանի և Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբների մակարդակով, բայց այս խմբավորման տեղեկատվական-քաղաքական աշխատանքն արդեն իրականացվում է ավելի լայն՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում:

Ինչի՞ համար է պետք այս միացյալ խմբավորումը: Նախ և առաջ, այն անհրաժեշտ է հենց  կոլեկտիվ անվտանգության համար: Մենք խոսում ենք ոչ միայն Հայաստանի ազգային շահերի պաշտպանության, այլև Հայաստանի և Ռուսաստանի ընդհանուր շահերի պաշտպանության մասին: Երկրորդ հերթին, հավանաբար, այն նախատեսված է նաև ՀԱՊԿ-ի ու Եվրասիական տնտեսական միության երկրների պաշտպանության համար:

Այս իմաստով՝ խմբավորումը բացահայտ չի ասում, թե հանդես է գալիս Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ, ինչպես դուք եք ասում: Ոչ ոք այդպիսի բաց հայտարարություններ չի անում: Խոսքն ընդհանուր շահերի պաշտպանության մասին է, իսկ ընդհանուր շահեր ասելով՝ նկատի ունենք ոչ միայն ռազմական անվտանգության ապահովումը, այլև անվտանգության այլ սպառնալիքների չեզոքացումը: Այս սպառնալիքների մեջ են մտնում, օրինակ, ահաբեկչությունը, մաքսանենգությունը, կազմակերպված հանցավորությունը և այլն:

– Դուք ասում եք, որ միացյալ զորախումբը ստեղծվել է Ռուսաստանի և Հայաստանի անվտանգությունը, ազգային շահերը պաշտպանելու նպատակով: Հայտնի է, որ Հայաստանի անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկը Ադրբեջանի ագրեսիան է և Ղարաբաղյան հակամարտությունը, թեև Ղարաբաղի տարածքը իրավականորեն չի համարվում Հայաստանի Հանրապետության տարածք:

– Ես կուզենայի ևս մեկ անգամ ընդգծել, որ խոսքը Հայաստանի և Ռուսաստանի միասնական շահերի մասին: Արդյոք հանդիսանո՞ւմ է Ղարաբաղի պաշտպանությունը Ռուսաստանի շահը կամ մտնո՞ւմ է արդյոք այդ խնդիրը միասնական շահերի մեջ: Հավանաբար՝ ոչ: Նշանակում է՝ Լեռնային Ղարաբաղը դուրս ենք հանում փակագծերից: Ես խոսում եմ Հարավային Կովկասի մասին, խոսում եմ ոչ պետական ահաբեկչական կազմակերպությունների, հանցավոր խմբերի և այլ սպառնալիքների դեմ պայքարի մասին: Եվ հետո մենք խոսում ենք օդային տարածքի պաշտպանության մասին:

Ընդհանրապես, չգիտեմ՝ ինչու հայ հանրությունը և լրագրողները կենտրոնացած են միայն Լեռնային Ղարաբաղի վրա, բայց խնդիրն այն է, որ անընդհատ մեկ սպառնալիքի, միևնույն ուղղությամբ նայելու դեպքում կարելի է բաց թողնել մեկ այլ սպառնալիք այնտեղից, որտեղից չեք սպասում:

– Բայց չէ՞ որ դա բնական է, երբ այդ ուղղությունից ամեն օր գալիս է ռազմական ուղղակի սպառնալիք:

– Գիտեք, ամերիկացիներն էլ փորձում են մեզ ներշնչել, որ Ռուսաստանի սպառնալիքը գալիս է Արևմուտքից, որպեսզի մենք նայենք միայն Արևմուտքի ուղղությամբ: Մենք, իհարկե, նայում ենք Արևմուտքին, բայց հասկանում ենք, որ սպառնալիքներ կարող են լինել նաև Հեռավոր Արևելքից, Արկտիկայից, և Արևմուտքի այդ սպառնալիքները կարող են շեղել ուշադրությունը: Դուք նույնպես պիտի հասկանաք, որ հիմնական սպառնալիքը կարող է գալ ոչ թե Լեռնային Ղարաբաղից, այլ բոլորովին այլ ուղղությունից: Եվ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը, գեներալները, հրամանատարները ավելի լավ են հասկանում, թե որտեղից կարող է գալ սպառնալիքը, պարզապես միշտ չէ, որ կարող են հրապարակային խոսել դրա մասին:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում