Thursday, 28 03 2024
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Այդ տրամաբանությամբ՝ զենքով էլ փոփոխությունների հասնել հնարավոր չէ

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է անկախ վերլուծաբան, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի քաղաքական աշխարհագրության ամբիոնի ասպիրանտ Էդգար Վանդանյանը։

– Պարոն Վարդանյան, այսօր լրանում է ՊՊԾ գնդի գրավման մեկ տարին։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ տվեց «Սասնա ծռերի» այդ քայլը, որն իրենք որպես ապստամբություն են բնորոշում։ Կարո՞ղ ենք ասել, որ կառավարության հրաժարականը այդ գործողությունների հետևանք էր։

– Մենք չենք կարող հստակ նշել, որ կապ կա ՊՊԾ գնդի գործողությունների և կառավարության հրաժարականի միջև։ Պարզապես բավարար նյութ չունենք, որպեսզի դա պնդենք կամ բացառենք։ Հնարավոր է ՝ զուտ համընկել է, գուցեև որոշակի ազդեցություն եղել է, ամեն դեպքում որևէ վարկած չեմ պնդի։

Ձեր հարցի երկրորդ մասին անդրադառնալով՝ ինչ տվեց այդ քայլը, ասեմ, որ ըստ իս՝ քաղաքական գործընթացներ ներխուժեց մի նոր տարր, և քաղաքական դիսկուրսը հարստացավ նաև մի նոր քաղաքական երևույթով։ Նկատի ունեմ՝ զենքով քաղաքական որոշակի հարցեր, արդարություն  հաստատելու նպատակ հռչակած մի նոր գործընթաց էր։ Անկախ ամեն ինչից՝ մենք հիմա չենք քննարկում, թե որքանով էր նպատակն ազնիվ, կամ իրականում ինչ նպատակ էր հետապնդում այդ ամենը… ավելի ճիշտ է հնարավորինս չեզոք դիրքերից վերլուծել։ Ամփոփելով՝ նշեմ, որ քաղաքական բոլոր սուբյեկտները, ընդհանուր առմամբ հանրությունը արդեն իսկ ունի զենքով քաղաքական որոշակի հարցեր լուծելու և որոշակի հանրային աջակցություն այդ ամենին ունենալու փորձ։ Հարցերն, իհարկե, չեն լուծվել, հռչակված նպատակները չեն իրականացվել, ուստի դա փորձ էր ընդամենը։ Եթե նույնիսկ խոսքը զինված ապստամբության մասին է, ապա պետք է նշել, որ դա զինված ապստամբության փորձ էր, նույնիսկ չի կարելի դիտարկել որպես զինված ապստամբություն։

– Իրենք չհասան իրենց նպատակին՝ ո՛չ Սարգսյանը հրաժարական տվեց, ո՛չ Սեֆիլյանն ազատ արձակվեց։ Կարո՞ղ ենք ասել, որ սրանով փակվեց նաև զինված ապստամբության ճանապարհը։

Ամեն դեպքում այդ փորձը ցույց է  տալիս, որ ուղղակիորեն զենքի դիմելով, ասելով, որ խաղաղ միջոցով հնարավոր չէ որևէ բան փոխել Հայաստանում… եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ուրեմն զենքով էլ հնարավոր չէ։ Ինչի՞ հիման վրա են ասում, որ խաղաղ ճանապահով հնարավոր չէ. մի քանի փորձեր են արել՝ խաղաղ ցույցեր, պիկետներ, անհնազանդության ակցիաներ, բայց այդ փորձերը չեն հաջողել։ Դրա համար շատերը սկսել են խոսել այն մասին, որ խաղաղ միջոցով հնարավոր չէ որևէ փոփոխության հասնել։ Այս տրամաբանությամբ եթե նայենք՝ պետք է ասել, որ զենքով էլ  փոփոխությունների հասնել հնարավոր չէ։

Բայց իմ կարծիքով՝ այդ տրամաբանությունը գիտական չէ։ Երկու դեպքերում էլ կա գիտականության պակաս։ Եթե դու ունես անհաջող փորձեր՝ չի նշանակում, որ ընդհանրապես հնարավոր չէ զենքով կամ առանց զենքի փոփոխություն իրականացնել։ Այլ բան է այն, որ միջազգային փորձը ցույց է տալիս, թե ժողովրդավարության հաստատման հիմնական ուղիները եղել են հենց անզեն պայքարի միջոցով՝ մանավանդ վերջին շրջանում 20-րդ դարում ժողովրդավարացման երրորդ ալիքի շրջանակներում փոփոխությունների մեծ մասը տեղի են ունեցել խաղաղ, առանց զենքի պայքարի արդյունքում։ Սա, իհարկե, փաստ է, որ հնարավոր չէ ժխտել  կամ անտեսել։ Չբացառելով զենքով որոշակի արդյունքների հնարավորություններն ընդհանրապես՝ պետք է նշել, որ այն շատ ռիսկային է, և նաև շատ հաճախ դրա համար մեծ գին է վճարվում։ Սա է պատճառը, որ շատերը խուսափում են զենքով պայքարից։

– Կարո՞ղ ենք փողոց դուրս  եկած մարդկանց քանակից, Վարուժան Ավետիսյանի վերջին կոչի արձագանքերից՝  կապված Սերժ Սարգսյանին ֆիզիկապես ոչնչացնելու հետ, ֆիքսել, որ մեր հանրության մեծամասնությունն էլ չընդունեց պայքարի այդ մեթոդը, որքան էլ ատում է այս իշխանություններին։

Բավարար չէ։ Դրա հիման վրա չենք կարող դատողություն անել։ Հանրությունը կարող էր նույն կերպ չմիանալ զինված ակցիաներին։ Հնարավոր է բոլորովին այլ գործոններ են դերակատարում ունեցել։ Կարող  էր ծրագրի բացակայության խնդիր լինել, կոնկրետ ծրագիր չկար, դրա համար մարդիկ մասսայաբար չոգևորվեցին ու փողոց դուրս չեկան։ Գուցե  որոշ մարդկանց ներկայությունը կարող էր անվստահություն ներշնչել։ Թեպետ հանրության լայն շրջանների կողմից կար վստահություն Ղարաբաղյան շարժման  մասնակիցների, քաղաքացիական սեկտորի մադկանց նկատմամբ, բայց գուցե դա  բավարար չէր։ Բայց պետք է  նշել, որ «Սասնա ծռերի» գործողությունները տարբերվում են մինչ այժմ զենքով քաղաքական հարցեր լուծելու փորձերից նրանով, որ այն ուներ որոշակի հանրային աջակցություն։ Մինչ այժմ հանրության որոշ շերտեր պայքարում են նրանց ազատության, իրավունքների համար։ Սա պայմանավորված է նրանով, որ նրանց գործողությունները հանրության որոշ շրջանակներ պաշտպանում են. դա իսկապես նոր երևույթ է։ Թեպետ մինչ այժմ ժամանակակից Հայաստանի քաղաքական պատմության մեջ եղել են դեպքեր զենքով հարցեր լուծելու հետ կապված, բայց լայն հանրային աջակցություն չի եղել։ Իհարկե, այս դեպքում հանրության աջակցություն եղավ. չենք կարող ասել, որ բավարար  էր, չենք կարող ասել, որ մեծամասնությունն էր պաշտպանում, չենք էլ կարող հստակ դա բացառել, որովհետև չունենք բավարար հետազոտություն դրա հետ կապված։ Փաստն այն է, որ ցույցեր եղան, մինչ այժմ էլ ինչ-որ խմբեր հանրայնորեն պաշտպանում են նրանց նպատակներն ու գործողությունները: Այս առումով «Սասնա ծռերը» տաբերվում է այլ նմանատիպ ակցիաներից։

Հարցը բավականին նուրբ է, վերլուծելիս պետք է մի քանի գործոններ հաշվի անել, ընդամենը մեկ-երկու գործոնների վրա նման հարցը վերլուծելը ճիշտ չէ։ Իսկ այս հարցի վերաբերյալ դիսկուրսը առանձնանում է նրանով, որ հենց մեկ-երկու գործոնների հիման վրա է կատարվում վերլուծությունը։ Դրանք, իմ կարծիքով, թերի ու էմոցիոնալ են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում