Երբ ձանձրալի է դառնում այցելուներին սպասարկելը, ամերիկացի վարսահարդար Ռոբ Ֆերրելը սկսում է արվեստի գործեր պատկերել նրանց գլուխներին:
Ռոբը իր մեջ այդ տաղանդը բացահայտել է 8 տարի առաջ, երբ նրա պատանի այցելուներից մեկը խնդրել է գլխին խոպոպիկ անել: Այնուհետև Ռոբը սկսեց «նկարել» աստղեր և այլ խորհրդանիշներ, աստիճանաբար դրանք վերածվեցին բարդ պատկերների և դիմանկարների: