Հայաստանում 2017 թվականի հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, թեթև արդյունաբերության ոլորտի մի շարք արտադրատեսակների մասով անկում է գրանցվել:
Մասնավոապես, այս տարվա հունվար-մայիս ամիսներին անկում է գրանցվել գորգերի արտադրության, գուլպաների ու բամբակյա հագուստի արտադրության ոլորտներում: Մոտ 4 հազար տոննայով նվազել է գորգերի, 150 հազար զույգով՝ գուլպաների արտադրությունը:
Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության կայքից:
Փոխարենը բավական մեջ աճ է գրանցվել պլաստմասսայե արտադրությունների, լվացող-մաքրող միջոցների, օճառի արտադրության ոլորտներում: Անցած տարի, օրինակ, արտադրվել է 72.3 տոննա օճառ, իսկ այս տարվա հունվար-մայիս ամիսներին՝ 117.8 տոննա: