Լուրեր
Ահաբեկչությո՞ւն, թե՞ ապստամբություն․ երևանցիները՝ «Սասնա ծռերի» գործողությունների մասին
  • 13:17
  • 2017-07-17
  • Դիտումներ՝ *

«Առաջին լրատվական»-ը երևանցիների շրջանում հարցում անցկացրեց՝ փորձելու համար պարզել, թե վերջիններս ինչպես են վերաբերվում «Սասնա ծռերի» գործողություններին մեկ տարի անց՝ արդյոք դա համարում են ահաբեկչությո՞ւն, թե՞ ապստամբություն:

Երևանցիներից մեկի խոսքով՝ ինքը շատ վատ է վերաբերվում այդ գործողություններին. «Բացարձակ անվճռականություն»:

Մեր հարցին՝ արդյո՞ք զենքը փոփոխությունների միջոց է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոչ, զենքը մարդ սպանելու միջոց է, իսկ մարդասպանությամբ փոփոխություն անելը անիմաստ է»:

Երևանցիներից որոշ մասի կարծիքով՝ դա ոչ թե ահաբեկչություն էր, այլ ապստամբություն, քանի որ «ժողովուրդը շատ լցված է»:

Մեկ այլ կին կարծիք հայտնեց, որ «Սասնա ծռերի» ետևում այլ ուժ էր կանգնած՝ «բարձր խավերից», իսկ մեկ ուրիշի կարծիքով՝ «ո՛չ ահաբեկչություն էր, ո՛չ ապստամբություն՝ դերային խաղ էր»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *