Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Եթե զինվորական հեղաշրջում անեն՝ ես դրանում չկամ. Հայրիկյանը հնարավոր է համարում ՀԱԿ-ի, «Ազատ դեմոկրատների»-ի հետ գործակցությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

– Պարոն Հայրիկյան, ի՞նչ փուլում  է սահմանադրական փոփոխությունների հետ կապված ձեր նախաձեռնությունը։ Ասել էիք, որ պատրաստվում եք համագումար անցկացնել, արդեն կա՞ հստակություն։

Եթե մեկ նախադասությամբ բնութագրեմ մեր աշխատանքը, ապա մենք հիմա զբաղված ենք այդ գաղափարի հանրային կարծիքը նախապատրաստելուն։ Մենք ավելի շատ մասնավոր տեղեկատվության տարածմամբ, երբեմն նաև հարցազրույցների միջոցով ենք փորձում դա իրականացնել։ Ուզում ենք, որ հանրությունն էլ հասկանա, որ բոլոր փոփոխությունների հիմքը Սահմանադրությունն է, և եթե ինչ-որ բան ես ուզում փոխել, ապա նախևառաջ պետք է այդ ուղղությամբ աշխատես։ Ուրիշ կազմակերպչական աշխատանք պարզապես չենք տանում, որովհետև բարենպաստ մթնոլորտ չկա։ Մենք նախապես նշել էինք, որ համագումար կանենք. ծրագրում ենք աշնանը դա անել։ Երիտասարդները առաջարկեցին ստորագրահավաք սկսենք հիմա, այսինքն՝ նրանք, ովքեր կմիանան, մեր գաղափարակիցները կլինեն։ Մի խոսքով՝ այս պահին հանրային կարծիքի տրամադրման ուղղությամբ ենք աշխատում։

– Նշել էիք, որ այս հարցի շուրջ իրեն բավականին լուրջ է դրսևորել ՀԱԿ-ը, և ըստ էության չէիք բացառել իրենց հետ համագործակցությունը։ Արդեն քննարկե՞լ եք ։

Այո, իրենք և լուրջ քննադատությամբ էին հանդես եկել, և խախտումներն էին ներկայացրել։ Այդ հարցով ես չեմ զբաղվում՝ Գագիկ Սարուխանյանն է տանում քննարկումները։ Որքան հասկացա, իմ բացակայության ընթացքում առաջընթաց չի եղել, չգիտեմ՝ ում հետ է  խոսել… կարող է շատ հարցերում տարակարծիք լինենք, բայց նրանք, ովքեր այդ հարցը լուրջ են ընդունել, պետք է աշխատենք. ես իմաստ տեսնում եմ։

– Իսկ կա՞ն այլ քաղաքական ուժեր, ում հետ կհամագործակցեք այս հարցում։

– Այն ժամանակ, եթե հիշում եք՝ «Նոր Հայաստան» կար ձևավորված, «Հիմնադիր խորհրդարանը»։ Բայց նրանք հետո նույնացան «Սասնա ծռեր» շարժման հետ, իրենց ղեկավար դեմքերը ամեն դեպքում նույնացան։ Հիմա մի մասը կամ կալանավորված է, կամ էլ կալանավորների գործով է   զբաղված. հիմա դժվար է  խոսել այդ կառույցի մասին։ Րաֆֆի Հովհաննիսյանն ու այլ մարդիկ էլ էին միացել, բայց նրանց վրա գործեր կան։ Դավիթ Սանասարյանը հիմա այստեղ է՝  կա, բայց նրա վրա էլ գործեր կան։ Եկեք դատավոր չլինենք, բայց հասկանանք, որ շատ զբաղված են։ Ես հնարավոր եմ համարում «Ազատ դեմոկրատների» հետ աշխատելը,  Բագրատյանի՝ եթե այդ շոկից դուրս են եկել։ Չէ՞ որ իրենք մասնակցեցին մի միջոցառման, որն անիմաստ էր։ Նույնը «Ժառանգությունը», որն ավելի պնդերես է.  ամբողջ «Ժառանգություն»-ը չէ՝ Րաֆֆին։ Հիմա եթե Րաֆֆին այսքանից հետո ուրիշ բաների մասին է խոսում, նշանակում է՝ ընդունակ չէ ընկալել պարզ բանը, չարժե ուրեմն իրենց հետ աշխատել։ Այնպես որ՝ այս նախապատրաստական փուլը երկար կտևի, բայց այլընտրանք չկա։ Եթե զինվորական հեղաշրջում անեն՝ ես դրանում չկամ։ Միակ լուրջ գործը Սահմանադրությունն է, և դրանով է պետք զբաղվել։ Այսօր քաղաքացին երկրի տերը չէ, այստեղ կենվորի կարգավիճակում է։ Եթե դա փոխենք՝ ամեն ինչ իր տեղը կընկնի, եթե չէ՝ մնացած ամեն ինչ անպտուղ զբաղմունք կլինի։

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում