Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Ծռության» գործողությունից մեկ տարի հետո՝ «Ծռության» վտանգ

Մեկ տարի առաջ «Սասնա ծռեր» խումբը գրավեց ՊՊԾ գունդը: Տասնչորսօրյա դրամատիկ իրադարձությունները երեք ոստիկանի կյանք խլեցին, տակնուվրա արեցին Հայաստանի քաղաքական, հանրային կյանքը:

Անկախ իրենց գործողությունների մոտիվացիայից՝ «Ծռերն» ընտրեցին պայքարի միջոց, որի ֆոնին լեգիտիմ է երևում ցանկացած իշխանություն՝ անկախ իր թերություններից: Ակնհայտ էր նաև, որ հասարակության մեծամասնությունը՝ իշխանություններից դժգոհ լինելով հանդերձ, չի կարող կոնսոլիդացվել ահաբեկչության, բռնության շուրջ: Մյուս կողմից՝ «Սասնա ծռերը» բարձրացրին հանրային սպասումների նշաձողը, որին չկարողացան հասնել ոչ իրենք և ոչ էլ դաշտում գործող ընդդիմադիր կուսակցություններից որևէ մեկը:

Այս ամենի հետևանքն այն եղավ, որ «Ծռերի» գործողություններն օգտագործվեցին Սերժ Սարգսյանի կողմից սեփական իշխանությունն ավելի ամրապնդելու և անվերահսկելի դարձնելու համար: Մասնավորապես, Սերժ Սարգսյանն իրավիճակը պատեհ համարեց հավակնոտ վարչապետ Հովիկ Աբրահամյանից ազատվելու և սեփական իշխանության վերարտադրության ծրագրերին նոր ընթացք տալու համար:

«Սասնա ծռերի» որոշ գործիչներ հրապարակավ հանդես են գալիս Ռուսաստանի գաղութացման դեմ, սակայն ՊՊԾ գնդի գրավումը, ահաբեկչական նախորդ գործողությունների օրինակով, միայն ուժեղացրեց Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում, ինչի դրսևորումներից մեկը դարձավ միացյալ զորախմբի ստեղծման պարտադրումը Հայաստանին:

Ընթացող դատավարությունը հենց մեկնարկից նման է խեղկատակության, որն ավելի է մեծացնում լարվածությունը՝ այն լիցքաթափելու փոխարեն: Մեկամյա վաղեմության իրադարձություններից դասեր չեն քաղել ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ «Ծռերը»:

Քանի Հայաստանում ունենք դեսպոտ իշխանություն և նրան հակադրվող «մաուզերիստ» ընդդիմություն, նոր ահաբեկչության, «ծռության» նոր դրսևորման վտանգն առկա է: Ցավոք, դա է այն եզրակացությունը, որ կարող ենք անել արյունոտ դեպքերից մեծ տարի անց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում