Ռազմական նշանակության ապրանքներ ձեռք բերելու նպատակով տրամադրված ռուսական 200 միլիոն դոլար վարկից դեռևս ծախսելու գումար կա՝ ծախսվել վարկի 85 տոկոսը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Շուրջ 30 միլիոն դոլարի չափ գումար դեռ կա ռուսական վարկից: Այնտեղ սխեման այնպիսինն է, որ ապրանքները մատակարարվում են պաշտպանության նախարարությանը, գումարը վճարվում է ռուսական կապալառուներին, որոնք ներքին գներով ապրանքը մատակարարում են Հայաստանին», – ասաց Վարդան Արամյանը։
2016-ին Հայաստանն ու Ռուսաստանը համապատասխան համաձայնագիր էին ստորագրել Ռուսաստանից ներքին գներով ռազմամթերք մատակարարելու մասին։