Tuesday, 16 04 2024
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»

Ո՞վ Հայաստանում կհնչեցնի ռուսական կայսրության «վերջին զանգը»

Ինչքան էլ հայ-ռուսական հարաբերություններն այսօր ճգնաժամային են՝ քիչ հավանական է, որ Հայաստանի գործող իշխանությունը նախաձեռնի քայլեր ռուսական գաղութացման դեմն առնելու համար: Ռուսաստանից նոր ռազմական վարկ վերցնելու նախաձեռնությունն արդեն իսկ հուշում է, որ իշխանությունները նույնիսկ ավելացնում են այն գործիքները, որոնց միջոցով Մոսկվան կաշկանդում է Երևանին:

Սկզբունքային հարցերում Հայաստանի իշխանությունը չի հակադրվելու Ռուսաստանին, և խնդիրը միայն համարձակության պակասը չէ, այլ հիմնականում արժեհամակարգային ընդհանրությունը, որը կապում է Ռուսաստանի և Հայաստանի, այսպես կոչված, էլիտաներին:

Եթե Հայաստանի իշխանությունը թոթափի ռուսական կայսերականության քաղաքական և գաղափարական ժառանգությունը, ապա «բացելու» է համակարգը, այն համապատասխանեցնելու է եվրոպական կամ արևմտյան չափանիշներին, ինչը հավասարազոր է Սերժ Սարգսյանի քաղաքական ինքնասպանությանը:

Երբ Սարգսյանն ասում է, որ հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական են, նրա մոտ, առաջին հերթին, խոսում է սեփական իշխանության ինքնապաշտպանության բնազդը, որովհետև Հայաստանի նախագահին Մոսկվայից որևէ մեկը չի պարտավորեցնում մոդեռնիզացնել, մրցակցային դարձնել քաղաքական, տնտեսական համակարգերը: Երբ Հայաստանում քաղաքական ուժերը խոսում են իշխանափոխության մասին, սակայն երկրորդ նախադասությամբ ներբողներ են ձոնում Պուտինին, պետք չէ լուրջ ընդունել իշխանություն փոխելու նրանց պահանջները կամ ելույթները:

Հայ-ռուսական հարաբերությունների այսօրվա բնույթը թույլ չի տալիս Հայաստանում կատարել որակական փոփոխություններ՝ անգամ քաղաքական համակարգի կամ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու ճանապարհով: Տեսականորեն Հայաստանը կարող է սպասել մինչև Մոսկվայում կգա «պերեստրոյկայի» նոր շրջան, և մենք, որպես ծայրագավառ, կժողովրդավարացվենք կենտրոնի հետ միասին: Սակայն սա ռիսկային տարբերակ է, որովհետև Հայաստանը կարող է մնալ կայսրության փլատակների տակ:

Հայաստանի նոր ընդդիմության առաքելությունը ապագաղութացման և ժողովրդավարության փոխկապակցումն է, այդ երկու հարցերը մեկ օրակարգում մեկտեղելը: Այդպիսի ընդդիմությունը միայն կարող է իրական այլընտրանք լինել ու դուրս գալ մեխանիկական իշխանափոխության ձախողված պահանջի շրջանակներից: Խնդիրը Սերժ Սարգսյանի հեռացումը չէ, որովհետև քրեաօլիգարխիան և Մոսկվան նրան կփոխարինեն մի նոր «Սերժ Սարգսյանով»: Խնդիրը նոր Հայաստան ստեղծելն է, որը կլինի ոչ թե ռուսական կայսրության ծայրագավառ, այլ քաղաքակիրթ աշխարհի մաս:

Այդպիսի Հայաստանում նույնիսկ անիմաստ կլինի Սերժ Սարգսյանի կամ նրա ժառանգորդի հարց քննարկելը: Հայաստանում իրական իշխանափոխություն կարող է իրականացնել այն ընդդիմությունը, որը կհնչեցնի ռուսական կայսրության «վերջին զանգը»՝ հասարակությանը կոնսոլիդացնելով այդ գաղափարի շուրջը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում