Thursday, 25 04 2024
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին

Կկարողանա՞ Անկարան վերադարձնել Մոսուլն ու Քիրկուկը. Haber7, Թուրքիա

Աստիճանաբար մոտենում է Մերձավոր Արևելքի թատերաբեմում բեմադրված պիեսի ավարտը։ Թե քանի գործողություն կա դրանում, դժվար է ասել, սակայն առնվազն առաջինը մոտենում է ավարտին։

«Նախ եկեք հիշենք, թե ինչ է եղել Իրաքի օկուպացումից հետո։ ԱՄՆ-ը, որը Իրաք էր եկել հանուն ժողովրդավարության, շատ շուտով սկսել է խոսել այդ երկրում եռակողմ կառուցվածքի մասին։

Հետագայում Մոսուլի, Քիրկուկի և Թելաֆերի թուրքմենները բախվել են Բարզանիի կողմից ուժեղ ճնշման։ Նրանց տները կապարակնքվել են, կադաստրային գրքույկները՝ այրվել, տարածաշրջանի ողջ ժողովրդագրական կառուցվածքը գլխիվայր շրջվել է»,-այս մասին Haber7-ում գրում է Սերկան Ուստուները։

Այդ հալածանքների արդյունքում թուքմենները ստիպված են եղել զանգվածաբար գաղթել։ Հետագայում առաջ է եկել խամաճիկային ԴԱԻՇ կազմակերպությունը։ Դա մարդասպանների նախիր է, ովքեր իրենց մուսուլման են անվանում։

Մոսուլում ուժերը, որոնք իբրև թե մտնում են իրաքյան բանակի կազմի մեջ, մի կողմ են թողել տանկերը, զենքը՝ առանց որևէ կրակոց արձակելու, հանձնել քաղաքը ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությանը։

Այնուհետ եկավ պիեսի մյուս մասը։ ԴԱԻՇ-ի դեմ պայքարի պատրվակով մարտի դաշտ է բերվել փեշմերգան (քրդական զինված ջոկատները), և «Մոտոր» հրամանով սկսվել է ամերիկյան սցենարով հոլիվուդյան ֆիլմը։ Բարզանին, ասելով «Ես կպայքարեմ ԴԱԻՇ-ի դեմ», 35 տոկոսով ընդլայնել է իր տարածքները։

Արյունխում խամաճիկային ԴԱԻՇ կազմակերպությունը վռնդվել է Մոսուլից։ Այսպիսով՝ մեծապես մաքրվել է ճանապարհը դեպի ամերիկյան մանդատի ներքո միկրոպետություն։

«Գործոնը, որն ազդել է սեպտեմբերին հանրաքվե անցկացնելու մասին Բարզանիի կողմից որոշում ընդունելու վրա, թվում է՝ անկախության համար շարժումը չէ։ Ներկայում աշխարհին իշխող կառույցներին անհրաժեշտ են միկրոպետություններ, այլ ոչ թե ազգ-պետություններ։ Եվ սրա ամենաակնհայտ օրինակը մենք տեսնում ենք Իրաքում և Սիրիայում։

Այժմ ոմանք տարվել են գաղափարով, թե հանրաքվեի մասին Բարզանիի որոշումն ուժ չի ունենա։ Սակայն ճիշտ հակառակը՝ Բարզանիին մինչև վերջ կաջակցեն ԱՄՆ-ը և Ռուսաստանը։ ԱՄՆ-ը հասկանալի է, իսկ Ռուսաստանն ինչու՞։

Առնվազն 20 տարվա ընթացքում ռուսական նավթային «Ռոսնեֆթ» ընկերությունը կարդյունահանի Հյուսիսային Իրաքում նավթի զգալի մասը և կիրականացնի հետախուզական աշխատանքներ»,-գրում է հոդվածագիրը։

Այժմ գլխավոր հարցը. 1926 թվականին Թուրքիան Անկարայում պայմանագիր է ստորագրել Իրաքի և Մեծ Բրիտանիայի հետ, ում մանդատի տակ այն գտնվել է, և այդ պայմանագիրը սահմանել է ներկայիս թուրք-իրաքյան սահմանը։

Այդ փաստաթղթով Թուրքիան հրաժարվել է Մոսուլի և Քիրկուկի հանդեպ իր իրավունքներից։ Այդ քաղաքները ներառվել էին 1920 թվականի Թուրքիայի Ազգային պակտում։ Հանրաքվեից հետո Մոսուլն ու Քիրկուկը կդասվեն ոչ թե իրաքյան պետությանը, այլ ԱՄՆ-ի մանդատի ներքո գտնվող միկրոպետությանը։

Այդ դեպքում Անկարայի պայմանագիրը կչեղարկվի։ Կկարողանա՞ Թուրքիան վերականգնել իր իրավունքները այդ համաձայնագրի չեղարկումից հետո։

Մոսուլն ու Քիրկուկը, որոնք կդառնան թուրքական հողեր ըստ այն բանի, որ միջազգային համաձայնագրերի չեղարկումից հետո տեղի է ունենում վերադարձ իրավիճակին, րը կար մինչ համաձայնագրերը, կրկին կդառնան Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթ հարցեր։

«Թուրքիան ունի իրավունք հետ պահանջելու Մոսուլն ու Քիրկուկը։ Միևնույն ժամանակ մեր թուրքմեն եղբայրների իրավունքները, որոնց թիվը դեռևս գերազանում է մեկ միլիոնը, գտնվում են թուրքական պետության երաշխավորության ներքո։

Այդ իսկ պատճառով եթե դրսևորվի նման վճռականություն, մենք կարող ենք վերադարձնել այն, ինչ տվել ենք 100 տարի առաջ։ Ինչպես ասվում է հայտի այաթում. «Կա չարիք, որը դուք բարիք եք համարում, կա բարիք, որը դուք չարիք եք համարում։ Ալլահը գիտի, իսկ դուք՝ ոչ»,-եզրափակում է հրապարակումը հոդվածագիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում