Վենեսուելայում ժողովրդական հանրաքվե է անցկացվում։ Ոչ պաշտոնական հանրաքվեն պետք է գնահատական տա սահմանադրությունը վերագրելու նախագահ Նիկոլաս Մադուրոյի պլանին։ Հանրաքվեն նախաձեռնել է ընդդիմությունը՝ հասարակական կարծիքին գնահատական տալու համար՝ հայտնում է Al Jazeera-ն։
Մադուրոյի կողմնակիցները բոյկոտել են այն, սակայն ընդդիմադիր ընտրողները հրաժարվում են 1999 թվականի սահմանադրության վերակազմավորումից՝ սուպեր-մարմնի ընտրության ճանապարհով, որը հայտնի է որպես հիմնադիր ժողով։
Քվեարկության ժամանակ անհայտ անձանց կողմից Կարակասի արվարձանում իրականացված հրաձգության զոհն է դարձել 1 մարդ, ևս 3-ը տուժել են։