Իրաքի իշխանությունները կարծում են, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին ողջ է։ Այս մասին հայտնել է Իրաքի ՆԳՆ հետախուզական ծառայության և հակաահաբեկչական գործողությունների գծով տնօրեն Աբու Ալի Բասրին՝ փոխանցում է Al Arabiya-ն։
Նրա խոսքով՝ ԴԱԻՇ-ի առաջնորդը ողջ է և մինչ օրս թաքնվում է Սիրիայի տարածքում։ Բասրին նշել է, որ էստրեմիստը, ենթադրաբար, գտնվում է Ռաքքայի սահմաններից դուրս։ Տնօրենը հավելել է, որ Ւրաքի հետախուզական ծառայությունները զբաղվում են ԴԱԻՇ-ի պարագլխի ու նրա շրջապատի տեղաշարժերին հետևելով։
Հուլիսի 11-ին հաղորդվել է, որ խմբավորումը հաստատել է ալ-Բաղդադիի մահվան մասին տեղեկությունը։ Այն մասին, որ ԴԱԻՇ-ի առաջնրդը, հավանաբար, սպանվել է ՌԴ ավիացիայի հարվածի արդյունքում մայիսի 28-ին, Ռաքքայի մոտ, հունիսի 16-ին հայտնել էր ՌԴ ՊՆ-ն։