ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստաբանական ծառայություններից օգտվելու համար 3 ամսվա ընթացքում ծախսել է շուրջ 700 հազար դոլար: Այս մասին հայտնում է Politico պարբերականը։
Համաձայն ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած՝ Դոնալդ Թրամփի ծախսերի հայտարարագրի՝ այդքան գումար ԱՄՆ նախագահը ծախսել է «իրավաբանական խորհրդակցությունների» համար:
Այս տարվա ապրիլից հունիս Թրամփի թիմը 677,8 հազար դոլար է ծախսել փաստաբանական ծառայությունների համար:
Նշվում է, որ նախագահական քարոզարշավի ընթացքում փաստաբանական ծառայությունների համար Թրամփը ծախսել է 4,5 մլն դոլար: