Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

2018-ի «զոհաբերության» ցուցակը

2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանի պաշտոնաթողության, նոր վարչապետի և կառավարության նշանակման, Սերժ Սարգսյանի հետագա կարգավիճակի հարցերը Հայաստանում քննարկվում են ներիշխանական ուժերի հարաբերակցության շրջանակում, թե ինչպիսին կլինի բևեռների դասավորությունն ու լծակների վերաբաշխումը: Խնդիրը սակայն ունի մեկ այլ հետաքրքրական ասպեկտ՝ գինը:

Այսինքն, ցանկացած հանգուցալուծում, որ տեղի կունենա 2018-ին, և առավել ևս որը կենթադրի Սերժ Սարգսյանի որևէ կարգավիճակով իշխանության պահպանում, ունենալու է գին: Ինչպիսին է լինելու այդ գինը, ով է այն վճարելու: Դա մի հարց է, որը հրապարակային քննարկման կամ չի ենթարկվում, կամ շատ քիչ, գրեթե աննշան։ Մինչդեռ այդ հարցը երևի թե ամենակարևորների թվում է, իսկ իշխանության համակարգում միգուցե նույնիսկ ամենակարևորը:

Այն հայտարարությունները, որ հնչում են իշխանական մեծամասնության տարբեր ներկայացուցիչների շուրթերից, թե իրենք միասնական թիմ են, իսկ առաջնորդն էլ բոլոր դեպքերում լինելու է Սերժ Սարգսյանը, իրականում առերևույթ են պարունակում ինքնավստահություն և սեփական ուժերի հանդեպ հավատ, հեռանկարի հանդեպ դրական սպասում: Իրականում, ներքուստ, այսինքն հոգեբանական շերտերում, իշխող համակարգի այդ ներկայացուցիչներն ամենևին ինքնավստահ չեն, անգամ Սերժ Սարգսյանի առաջնորդության մասին պնդումներում:

Բանն այն է, որ բոլորին հուզում է առանցքային հարցը՝ ով է վճարելու այդ առաջնորդության գինը: Այդ առաջնորդությունն այս կամ այն տարբերակով պահանջելու է թե՛ հանրային՝ ներքին, թե՛ արտաքին լեգիտիմության որոշակի պաշար, նվազագույն դրական աստիճանով: Այդ պաշարն ապահովելու համար Սերժ Սարգսյանը պետք է կատարի թե՛ ներքին, թե՛ արտաքին որոշակի քայլեր, զուգորդված, նաև հնարավոր է մեկը մյուսից բխող: Ինչպիսին պետք է լինի այդ քայլերի տրամաբանությունը: Պարզ է, որ տրամաբանությունը պետք է բխի թե՛ հանրային, թե՛ արտաքին սպասումներից: Սպասումներ որպես այդպիսին թե՛ հասարակությունը, թե՛ նաև Հայաստանի արտաքին գործընկերները երևի թե չունեն վաղուց, սակայն բոլոր դեպքերում, կա նվազագույն «բազային» մի շեմ, որն առկա է այսպես, թե այնպես:

Այդ շեմը կազմված է վաղուց հայտնի շեշտադրումներից, որոնց առանցքում կոռուպցիայի դեմ պայքարը, ինչը անկասկած ենթադրում է գործողությունների լայն և ամենատարբեր դիապազոն: Ընդ որում, այստեղ ոչ միայն հետաքրքիր էր կոռուպցիայի դեմ պայքարի նոր մարմնի ստեղծումն ու դրան նաև ընդդիմության կողմ քվեարկելը, այլև օրերս Սերժ Սարգսյանի այցը դատախազություն՝ այդ կառույցի աշխատողի օրվա առիթով, և այնտեղ հնչած ելույթն ու դրանում առկա շեշտադրումները նոր համակարգում դատախազության դերի կապակցությամբ:

Դրա ուշագրավ շարունակությունն էր նախօրեին խորհրդարանում ՀՀԿ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Կոստանյանի ելույթը, որում նա հատուկ ընդգծեց այն, ինչը մենք նկատել էինք նախորդ հոդվածներում՝ Սերժ Սարգսյանի այցը դատախազություն, այդ կառույցի օրվա առիթով: Սարգսյանը դրանով հատուկ ընդգծել էր դատախազության և ընդհանրապես իրավապահ համակարգի դերը իր առաջիկա պլաններում: Գևորգ Կոստանյանը՝ նախկին գլխավոր դատախազը, ԱԺ-ում գլխավոր դատախազության տարեկան հաշվետվության նախօրեին տեղի ունեցած քննարկմանը մատնացույց արեց այդ հանգամանքը:

Սերժ Սարգսյանը ձևավորում է այն գործիքակազմը, որն անկախ իշխանության մեջ իր ապագա կարգավիճակի աստիճանից, կստեղծի որոշակի հնարավորություն ներքին ու արտաքին լեգիտիմության ուղղությամբ քայլեր կատարելու համար: Իսկ այդ քայլերը լինելու են հենց իրավապահ համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի տիրույթում, այսինքն միտված են լինելու հանրային «ճաշակը» բավարարելուն: Սերժ Սարգսյանն ի վերջո հենց այդպես է աշխատել տասը տարի, այս կամ այն դրվագում փորձելովց այդպիսի լուծումներով լիցքաթափել հանրային լարումն ու բավարարել «տեսարանների» հանրային պահանջարկը նվազագույն չափով, հատկապես, որ չի ստացվել բավարարել հացի պահանջարկը: Այդ օրինակների ցանկը բավականին լայն է:

Իհարկե շատ փոքր է այն ցանկը, որում ներառվածները չեն արժանացել «ներման», սակայն «ներումը» թույլ մխիթարություն է, քանի որ ամենևին չի նշանակում լիարժեք վերականգնում: Առավել ևս, որ դա էլ երաշխավորված չէ: Այսինքն, եթե անգամ ներքին ու արտաքին լեգիտիմության հարցում կատարվող  «տեսարանային դիվանագիտությունը» ունի շատ կարճաժամկետ դրվագներ, դա չի կարող հանգստացնել համակարգին, առավել ևս Սերժ Սարգսյանի պլանների անորոշության պայմաններում, երբ պարզ չէ, թե ինչպիսին են այդ պլանները լիարժեք մասշտաբով և ըստ այդմ ինչպիսին է լինելու լեգիտիմության համար անհրաժեշտ նվազագույն քայլերի ծավալը, այսինքն «ամենաէժան» գինը, որ կպահանջվի համակարգից: Ավելին, իշխանության համակարգում գուցե ոչ այնքան մեծ է Սերժ Սարգսյանի պլաններն իմանալու ցանկությունը, որքան այդ պլանների իրագործման համար «զոհաբերվողների» պոտենցիալ ցանկը իմանալու ձգտումը՝ պարզելու համար, կան իրենք այդ ցանկում, թե ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում