ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի Obamacare առողջապահական բարեփոխման չեղարկման հարցով քվերակությունը Սենատում կրկին հետաձգվել է: Այս մասին հայտնում է Politico թերթը:
Հետաձգման պատճառը հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնի վիրահատությունն է: Քվերակությունը երբ տեղի կունենա՝ չի նշվում: Պետք է սպասել, մինչև Մաքքեյնը լիովին ապաքինվի աչքի վիրահատությունից հետո:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կուսակիցներին Obamacare-ը չեղարկելու համար անհրաժեշտ է իրենց խմբակցության առնվազն 50 անդամի ձայնը:
Obamacare-ի չեղարկման դեպքում ԱՄՆ-ում առանց բժշկական ապահովագրության կմնա մոտ 25 մլն մարդ: