ԱՄՆ-ը և Ավստրալիան հաջողությամբ հիպերձայնային ավիացիոն հրթիռի փորձարկում են իրականացրել, որը կարող է մինչև 12 000 կմ/ժ արագություն զարգացնել: Այս մասին գրում է Independent-ը:
Ավստրալիայի պաշտպանության նախարար Մարիզ Փեյնը հաստատել է, որ արձակումն իրականացվել է հուլիսի 12-ին երկրի հարավային Վումերա պոլիգոնում:
Հրթիռի ստեղծմանը մասնակցում են ԱՄՆ ռազմաօդային ուժերը և Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը, Boeing և BAE Systems ընկերությունները, նաև Քվինսլենդի համալսարանը: Նախագծի արժեքը 54 մլն դոլար է գնահատվում: