Tuesday, 16 04 2024
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում

2018-ի աթոռը մեկն է, բայց ընդդիմության անցկացրած «սև կատուն» ազդեցություն չի ունենա

2018 թվականի  հայտնի որոշմանը հաշված ամիսներ են մնում, քաղաքական դաշտն էլ դրան զուգահեռ վերադասավորումների է գնում։ Որքան էլ մամուլը գրում է, իսկ փորձագետները՝ փաստում, որ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի միջև կան տարաձայնություններ, դրանք այսօր արտաքուստ տեսանելի չեն, և չի բացառվում, որ Կարապետյանն ու Սարգսյանը, 2018-ի հետ կապված, արդեն իսկ ունեն պայմանավորվածություններ, որոնց մասին առայժմ չեն բարձրաձայնում։

Դրան զուգահեռ՝ «Ելք» դաշինքի անդամները այս օրերին հայտարարում են, որ անելու են հնարավոր ամեն բան՝ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ծրագիրը խափանելու ուղղությամբ։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ ընդդիմադիր տարբեր ուժեր ունեին տասը տարի ժամանակ, որպեսզի պայքարեին Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու համար. «Կարող էին այնպես անել, որ չվերընտրվեր, ԱԺ-ում մեծամասնություն չունենար։ Բայց տասը տարում հաջողության չհասան այդ բնագավառում, հիմա մի քանի ամսում ի՞նչ կարող են անել։ Սերժ Սարգսյանը ղեկավարում է  ուժային կառույցները, խորհրդարանում մեծամասնություն ունի, կարելի է  ասել՝ 100 տոկոսով վերահսկում է քաղաքական դաշտը, և եթե որևէ նման խնդիր ունեին՝ շատ տարիներ առաջ պետք է իրականացնեին»,- ասաց Բադալյանը։

Թե ով կլինի 2018 թվականին Հայաստանի վարչապետ, ըստ մեր զրուցակցի՝ կախված չէ Հայաստանի ներքին խնդիրներից և հիմնականում որոշվելու է  դրսում. «Կա մի քանի տաբերակ՝ Սերժ Սարգսյանը դառնում է վարչապետ, երկրորդ՝ Կարեն Կարապետյանը շարունակում է պաշտոնավարել, երրորդ՝ Սարգսյանը լայն լիազորություններ  է ստանձնում, ուժային կառույցներն է ղեկավարում, իսկ Կարեն Կարապետյանը լինում է ենթարկվողի դերում։ Եվ չորրորդ տարբերակ՝ բոլորովին այլ անձ է դառնում վարչապետ։ Եվ այստեղ բավականին մեծ դերակատարություն ունեն աշխարհաքաղաքական կենտրոնները, և պարտադիր չէ, որ դոմինանտ լինի Ռուսաստանը։ 2018-19թթ. սկսվելու է  Հայաստանի արտաքին պարտքի մարման գործընթացը՝ դա էլ կախված է Արևմուտքից։ Ենթադրում եմ, որ Արևմուտքն այդ գործոնը կաշխատեցնի։ Իսկ այն, որ Արևմուտքը չի հրաժարվում Հայաստանից, արդեն տեսանելի է. մենք տեսնում ենք մեսիջներ դեսպանատներից, արևմտյան փորձագետներից»,- ասաց փորձագետը։

Նրա խոսքով՝ այս պահին գործող նախագահը չունի Արևմուտքի աջակցությունը վարչապետ դառնալու հարցում։ Ըստ նրա՝ հստակ չէ այս հարցում նաև Մոսկվայի աջակցությունը Սարգսյանին։

Դիտարկմանը, թե արդյոք արհեստական չե՞ն վարչապետի և նախագահի միջև «սև կատու» անցկացնելու ջանքերը, և հնարավոր չէ՞, որ որևէ հակասություն չլինի, այլ ամեն բան արդեն հստակեցված ու պլանավորված է, մեր զրուցակիցն արձագանքեց. «Նախ՝ գործող նախագահի ու վարչապետի միջև Հայաստանի զարգացման վերաբերյալ տարբեր մոտեցումներ գոյություն չունեն։ Նրանց գործունեությունը որևիցե էական տարբերություն չունի՝ թե՛ տնտեսական, թե՛ այլ հարցերում։ Եթե սկզբնական շրջանում վարչապետից մեծ սպասումներ կային, հիմա չկան, որովհետև բոլորը հասկացան, որ նրանց միջև հստակ տարբերություն չկա։ Իհարկե, որոշ կադրային փոփոխություններ  եղան, բայց ասել, որ նրանք էապես տարբերվում են նախորդ կառավարությունների նախարարություններից՝ չի կարելի։

Երկրորդ՝ նախագահն այն մարդը չէ, որին կարողանաս «սև կատվով» դրդել գործողություններ իրականացնել։ Նա ցույց է տվել, որ դրանք հաշվի չի առնում և վարվում է այնպես, ինչպես իրեն է հարմար։ Հիմա ընդդիմությունն այդ հարցով որքան էլ փորձի շահել՝ նախագահը,  միևնույն է, կարող է անել այնպես, որ ինքը շահած դուրս գա»։

Այնուամենայնիվ, ըստ Բադալյանի՝ նախագահի ու վարչապետի միջև տարաձայնություններ կան՝ զուտ պաշտոնի հետ կապված. «Գաղտնիք չէ, որ երկուսն էլ կցանկանան լինել վարչապետ, երկուսն էլ համապատասխան մեսիջներ ուղարկել են, բայց աթոռը մեկն է, ուստի տարակարծություններ հենց այդ հարցի շուրջ կարող է լինեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում