Ամերիկացիների գրեթե կեսը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չի վստահում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու հարցում: Այս մասին վկայում են Washington Post թերթի և ABC News հեռուստաալիքի կատարած հարցման արդյունքները:
Հարցման համաձայն՝ հարցվածների 48%-ը Թրամփին բոլորովին չի վստահում Պուտինի հետ բանակցելու հարցում, 18%-ը «մի քիչ վստահում է»: 32%-ը կարծում է, որ Թրամփը կարող է բանակցել Պուտինի հետ: Ամերիկացիների 47%-ը Թրամփին ընդհանրապես չէր վստահի համաշխարհային առաջնորդներից ցանկացածի հետ բանակցելու հարցում:
Հարցման համաձայն՝ ամերիկացիների 60%-ը համոզված է, որ Ռուսաստանը «փորձել է միջամտել» ԱՄՆ նախագահական ընտրություններին, 44%-ը կարծում է, որ Թրամփը դրանց «օգուտ է ստացել»:
Թրամփի աշխատանքից դժգոհ է ամերիկացիների 58%-ը:
Հարցումն անցկացվել է հուլիսի 10-13-ին, դրան մասնակցել է 1001 մարդ: