Friday, 19 04 2024
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել

Հայաստանից դուրս աշխատանք ունեմ, ռեալիզացվում եմ, որովհետև այս պահին այլընտրանք չկա. Մաքսիմ Սարգսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը:

– Մաքս, ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին «Սասնա ծռերը» գրավեցին ՊՊԾ գունդը, ուղիղ մեկ տարի հետո դատարանում նրանք նորից հնչեցնում են զենք վերցնելու և ապստամբելու կոչեր: Արդյոք այս մեկ տարվա  ընթացքում իշխանությունը որքանո՞վ սթափ գնահատեց իրավիճակը:

– Այն, ինչ տեղի է ունենում դատարանում, անվանել դատավարություն, մի փոքր ծիծաղելի է, որովհետև այդտեղ օրենքի հետ կապված որևէ բան տեղի չի ունենում, պարզապես դատարանը ժամանակ է սպանում՝ մինչև հասկանան, թե ում վրա գործն ինչպես են վերջնականապես «կարում», որովհետև շատերի դեպքում մինչև այսօր դեռ հստակեցված չեն մեղադրանքները կամ խմբակային՝ բոլորին նույն մասով են առաջադրված: Ակնհայտ է,  որ առանց որևէ պատճառի դատական նիստեր են հետաձգվում: Իշխանությունները ամենամեծ դասը, որ պետք է քաղեին, թե ինչու եղավ, ինչպես եղավ, ինչ անել, որ այլևս չլինեն նման քայլեր, շարունակում են ցույց տալ իրենց «բեսպրեդելը», որ մարդկանց մեջ վերջնականապես նստի այն գաղափարը, որ իրենք ոչ մեկն են, իսկ իշխանությունը «բեսպրեդել» է՝ ինչպես ուզի, այնպես էլ կանի, և որևէ մեկը որևէ բան չի կարող անել: Ցավոք, իշխանությունը որևէ դաս չի քաղել, ընդհակառակը՝ շարունակում է ավելի մեծ թափով ցույց տալ, իրենց պատկերացմամբ, ամենակարողությունը:

– Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը նիստերի դահլիճից կոչ են անում զենք վերցնել և ապստամբել: Ինչպե՞ս եք գնահատում այս կոչերը, արդյոք կիսո՞ւմ եք այս մոտեցումը: Կարձագանքի՞ ժողովուրդն այս կոչերին:

– Ժամանակը ցույց կտա՝ կարձագանքի ժողովուրդը, թե ոչ: Նախորդ տարի այս օրերին որևէ մեկս չէր պատկերացնում, որ նման բան կարող է լինել, բայց եղավ: Նույն հաջողությամբ հիմա ո՛չ կարող ենք բացառել, որ չեն արձագանքի, ո՛չ էլ կարող ենք ասել, որ կարձագանքեն: Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Ամեն դեպքում այն, որ մարդկանց համբերությունը արդեն հատել է, ցույց տվեցին նաև մեկ տարի առաջվա դեպքերը: Նման գործելաոճը ինձ համար ցանկալի չէ, բայց նաև մեղադրելու չէ, քանի որ այլընտրանք չի մնացել: Այս մարդիկ իրենց կյանքն ու ապագան, իրենց ընտանիքը վտանգեցին, գնացին նման քայլի, որ մի ամբողջ երկիր լավ ապրի և ավելի  լավ պայմաններ ունենա, արժանապատիվ ապրի: Եվ նման արարքի համար որևէ մեկը, ըստ իս, իրավունք չունի նրանց մեղադրելու: Որքան էլ միգուցե չկիսենք մի շարք գործիքներ և մեխանիզմներ, բայց դա որևէ մեկին իրավունք չի տալիս որևէ կերպ մեղադրելու այն մարդկանց, այն տղերքին, ովքեր կռվել էին 90-ականներին, գնացին նաև հիմա:

– Իշխանությունը շարունակում է նրանց ահաբեկչական խմբավորում համարել, նշում է, որ հայը հայի արյուն թափեց և այլն:

– Իշխանությունները, ինչպես մնացած բոլոր հարցերում, այնպես էլ այս դեպքում, չկողմնորոշված են: Հիշո՞ւմ եք՝ սկզբում նրանց անվանեցին ահաբեկիչներ, հետո անվանեցին ապստամբներ նույն իշխանական մեդիաներով, հիմա նորից անվանում են ահաբեկիչներ: Այսինքն՝ այս գործի հետ կապված մենք տեսնում ենք չկողմնորոշման հերթական դրսևորում. իրենք էլ չեն կողմնորոշվում, թե ինչ պետք է «կարեն» այդ մարդկանց վրա, որ գործը «ճիշտ» ընթանա: Ինչ  վերաբերում է հայը հայի դեմ դուրս գալուն, ապա իրենք հայը հայի դեմ դուրս չէին եկել, իրենք հանուն հայի էին դուրս եկել, իսկ, ցավոք սրտի, զոհերը, որ եղան, շատ ցանկալի կլիներ, որ չլինեին, իրենք էլ ամեն ինչ արել են, որ չլինեն զոհեր, որովհետև եթե իրենց նպատակը լիներ հայը հայի դեմ դուրս գալը, ապա Օսիպյանը իրենց մոտ էր, և էլի մարդիկ կային իրենց մոտ, կարող էին նրանց զոհ տալ, բայց մենք տեսանք, որ խումբը, բացարձակ մարդասիրություն դրսևորելով, ինչպիսի քայլերի գնաց և թողեց նաև ազատության մեջ Օսիպյանին և մնացյալին: Այդ նույն մարդասիրական պատասխանը չեղավ այդ խմբից շատերի նկատմամբ: Այսինքն՝ այստեղ հայը դուրս էր եկել հայի համար և ոչ թե հայը հայի դեմ: Ցավոք, եղան զոհեր, և բազմիցս խոսվել է, թե ինչպես են եղել այդ զոհերը:

– Կարծիք է հնչում, որ նախորդ տարի զենքով ապստամբությունը կանխեց հետագա քաղաքական և քաղաքացիական պայքարների հնարավորությունը: Համամի՞տ եք:

– Համամիտ չեմ: Կարծում եմ՝ ամեն ինչ ունի իր ժամանակն ու դրսևորումը, և ոչինչ հավերժ չի կարող լինել, այսինքն՝ քաղաքացիական հանրությունը անդադար չի կարող փողոցում լինել և պայքարել: Կգա ժամանակ, նորից կհասունանա պայքարի նոր ճյուղ, նոր մարդիկ ի հայտ կգան, ժողովուրդը ոտքի կկանգնի:

– Տեսեք՝ Սևանա լճից ջուր բաց թողնելը, ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալը միայն ֆեյսբուքյան քննարկումների տարածքում մնացին, գրեթե արձագանք չեղավ: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ:

– Որքան հասցրել եմ հետևել, մարդիկ ակցիաներ արել են, պարզապես, ցավոք սրտի, փոքրաքանակ է եղել: Խնդիրն այլ տեղ է, որ այդ հարցերի կարևորությունը քննարկվում և մնում է ֆեյսբուքյան տիրույթում: Մարդիկ դիտում են իշխանության կողմից կառավարվող հեռուստատեսություն, որտեղ Սևանի մասին այլ բան են հաղորդում՝ որ ջուրը բաց թողնելու դեպքում դեռ մի բան էլ իր նորմայից բարձր է մնալու Սևանի մակարդակը, այսինքն՝ քարոզչամեքենան բավականին լավ է աշխատում, և մարդիկ չեն տիրապետում օբյեկտիվ ինֆորմացիայի, դրա համար էլ ավելի փոքրաթիվ են բողոքողները:

Իհարկե, ամեն իրավիճակում ելք կա, և յուրաքանչյուր մարդ իր մեջ պետք է փնտրի և գտնի ելք և չպետք է սպասի, որ իր փոխարեն ինչ-որ մեկը պայքարի, և ինչ-որ բան կփոխվի: Երբ յուրաքանչյուրը դուրս գա իր նմանների, իր գաղափարակիցների հետ և հասկանա՝ ինչպես է հնարավոր այս ռեժիմի դեմն առնել, հենց այդ ժամանակ կծնվի և կզարգանա նոր պայքարը, ինչը կհասնի վերջնական արդյունքի, և ինչն էլ կբերի փոփոխությունների:

– Այսինքն՝ ցույց չի տրված ճանապարհը, թե ինչպես է հնարավոր հասնել փոփոխությունների, դրա համար էլ մարդիկ չեն հավաքվում: Եվ միայն նշվում է, որ անգամ զենքով չեղան փոփոխություններ:

– Կարծում եմ՝ այստեղ խնդիրը հենց ընկալման մեջ է. ընտրությունների ժամանակ մարդկանց հետ էի խոսում, ասոմ էին՝ ես ով եմ, դե ինձ ով է շան տեղ դնում, և բացատրում ես, որ եթե կարևոր չլիներ իրենց ձայնը, այդքան գլուխ չէին կոտրի, որ հինգ ձայն  ավելի առնեին, ժողովներ չէին անի, աշխատակիցներին չէին նվաստացնի: Բայց, ցավոք սրտի, մարդկանց մոտ այդ մտածելակերպն է՝ լավ, ես գնամ՝ ինչ անեմ, կամ՝ իմ գնալով ինչ է փոխվելու: Եվ խնդիրը սա է: Երբ սա հաղթահարվի, քաղաքացիական ցանկացած անհնազանդության հնարավոր կլինի իրավիճակ փոխել:

– Մի քանի շաբաթ առաջ մեկնեցիք Հայաստանից: Արդեն աշխատանք ունե՞ք:

– Այո, աշխատանք ունեմ, ռեալիզացվում եմ, փորձում եմ համակերպվել, որովհետև այս պահին այլընտրանք չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում