ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում անտառային հրդեհների տարածքը մեկ օրում մոտ 4 անգամ մեծացել է: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը:
Հաղորդվում է, որ շաբաթ օրը «Լոս-Պարդես» ազգային անտառում հրդեհի տարածքը կազմել է մոտ 7 000 հա: Ուրբաթ հրդեհն ընդգրկել է 1 600 հա տարածք:
Անտառային հրդեհների մարումը դժվարանում է շոգ, չոր եղանակի պատճառով, հրշեջներն աշխատում են լեռնային լանդշաֆտի բարդ պայմաններում: Հաղորդվում է, որ շոգ և չոր եղանակը կտևի մինչև երկուշաբթի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհների պատճառով մոտ 8 000 մարդ ստիպված լքել է իր տունը: