Wednesday, 24 04 2024
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հայաստանին պետք է գրոհ, և ահա թե ինչպիսի ու որ ուղղությամբ

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից առաջ, հուլիսի 4-ի ադրբեջանական սադրանքով սկսված բուռն քննարկումները շարունակվում են նաև հանդիպումից հետո, առանցքում ունենալով պարզ մի հարցի փնտրտուք՝ հնարավո՞ր է նոր ռազմական լայնամասշտաբ գործողություն կամ պարզապես պատերազմ, թե ոչ: Անկասկած է, որ թե կարծիքներն են տարբեր, թե նախադրյալներն են բազմազան ու բազմաշերտ, և միարժեք պնդել այո, կամ ոչ, հնարավոր չէ: Անգամ այն, որ հստակ է երկու կողմի մինչև ատամները զինվելն ու պատերազմին պատրաստվելը, չի տալիս միարժեք հետևության ու պնդման հիմք, որովհետև, ինչպես օրեր առաջ Երևանում հայտարարեց նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը՝ սպառազինությունների համալրումը ոչ միշտ է, որ բերում է պատերազմի: Եվ դա, իհարկե, ռացիոնալ պնդում է, որովհետև սպառազինությունը նաև փոխադարձ զսպող մեխանիզմ է:

Միարժեք մի բան այդուհանդերձ կա այդ ամենում: Դա այն է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի պատերազմի, այն էլ ամենամասշտաբային և տևական պատերազմի, թեկուզ այն բանի համար, որ կանի դա և չեզոքացնի դրան գնալու Ադրբեջանի գայթակղությունը, կամ Ադրբեջանին քարտ-բլանշ տալու որևէ տերության հավանական գայթակղություն: Խոշոր հաշվով, թվում է, որ Հայաստանը հենց այդպես էլ անում է, պատրաստվում է պատերազմի: Կատարվում են պաշտպանական և ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացիայի, ամրապնդմանն ուղղված քայլեր, կատարվում են սահմանամերձ բնակավայրերում իրավիճակի փոփոխության տանող քայլեր: Շատ են դրանք, թե քիչ, դժվար է գնահատել: Մի բան պարզ է, որ դրանք գուցե ավելին են, քան արվել է երկու տասնամյակի ընթացքում, թեև դա ինքնին դեռ չի նշանակում բավարար աստիճան: Բայց այդ ամենով հանդերձ, բանակի ռազմա-տեխնիկական համալարման հարցում արդյունավետության բարձրացմամբ հանդերձ, ակնհայտ է մի բան՝ Հայաստանում չի արվում ամենակարևորը, առանցքայինը: Առերևույթ դա շոշափելի չէ, այսինքն՝ այդ կարևորը զենք չէ, որ պետք է գնա սահման, կամ ապաստարան չէ, որի տակ պետք է թաքնվի սահմանի կամ թիկունքի բնակիչը:

Բայց, այդուհանդերձ, դա ամենակարևոր գործոնն է ցանկացած պատերազմող պետության համար, առավել ևս, երբ գործ ունենք ռեսուրսային առումով գերազանցող հակառակորդի հետ: Խոսքը համահասարակական, ներքին համակեցության կանոնների և մշակույթի, հարաբերությունների համակարգի արմատական վերափոխման մասին է, հասարակություն-իշխանություն անջրպետը հաղթահարելու մասին, ինչը ենթադրում է որակապես այլ գործողություններ, առաջին հերթին իշխող համակարգի նախաձեռնությամբ, որին անխուսափելիորեն կարձագանքի հասարակությունը: Այն, որ չի արվում այդ ուղղությամբ անհրաժեշտը, ակնհայտ է Հայաստանի ներքին կյանքում առկա օրակարգից: Այն լցված աղմուկով, բովանդակության փոխարեն:

Աղմուկ է ամենուր, դատարանից մինչև խորհրդարան: Ո՞ւմ է անհրաժեշտ այդ աղմուկը: Հնարավոր է, որ անհրաժեշտ կարող է լինել շատերին, բայց եթե իշխանությանն անհրաժեշտ չէ, ապա տնօրինած ռեսուրսները միանգամայն բավական են հանրության և պետության ներքին օրակարգն աղմուկի փոխարեն բովանդակությամբ լցնելու համար: Հետևաբար, ստացվում է, որ աղմուկն առնվազն չի խանգարում իշխանությանը և նույնիսկ օգնում է լուծել ինչ-ինչ հարցեր: Հակառակ դեպքում պատասխան չունի հարցը, թե ինչո՞ւ իշխանությունը չի օգտագործում իր տնօրինած բազմաբնույթ ռեսուրսը ներքին օրակարգը բովանդակությամբ լցնելու, տարբեր հարթակներում բովանդակային, գաղափարական բանավեճեր, քննարկումներ, դիսկուրս ձևավորելու համար, որը կձևավորի մտարտադրական կայուն ցիկլ, Հայաստանին հնարավորություն տալով պատրաստ լինել նաև իր համեմատական առավելության կարևորագույն բաղադրիչի՝ մտավոր, քաղաքակրթական ներուժի առումով: Ի վերջո, նաև այդ հանգամանքն է ունենալու առանցքային նշանակություն տարածաշրջանում կողմերի միջև ռազմա-քաղաքական բալանսի առումով:

Ադրբեջանը շահագրգռված է քաղաքական դատարկության հարցում, որովհետև նրա շեշտը դրված է ռազմական մեքենայի վրա: Հայաստանի շահագրգռությունը պետք է լինի հակառակը, հետևաբար, Հայաստանը պետք է պատրաստվի և սկսի «ուղեղային գրոհ», բայց ոչ թե Ադրբեջանի ուղղությամբ, այլ Ադրբեջանի համեմատությամբ: Իսկ «գրոհի» ուղղությունը պետք է լինի աշխարհը: Նպատակը պետք է լինի աշխարհին ներկայանալը՝ ներկայանալ ոչ որպես հարյուրամյա վաղեմության ցեղասպանության ողբերգության զոհ կամ ներկայիս «թարմության» միջազգային կոնֆլիկտի կողմ: Աշխարհին ներկայանալ որպես արդիական քաղաքակրթության մաս, դրանում սեփական տեղի և դերի պատկերացում և առաջարկներ ունեցող, դրանց համար պատասխանատվության պատրաստ սուբյեկտ: Բայց այդօրինակ «ուղեղային գրոհի» համար անհրաժեշտ է ներքին միջավայր, որտեղ կա մարդկային ստեղծագործական ներուժի ազատություն բոլոր առումներով, որովհետև հանրային պոտենցիալը կամ կբացվի ամբողջությամբ, կամ այդ պոտենցիալը ոչ թե կիրացվի, այլ ուղղակի կարտահոսի որևէ բարակ անցքով, որը բաց կարվի վերահսկելի իրացման թյուր նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում