Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռիչարդ Մուրն «ապուշ» է անվանել թուրք մարզական մեկնաբան Էրթեմ Շեներին, ով անձնական վիրավորանքներ էր հասցեագրել դեսպանին Twitter-ի միջոցով:
Ինչպես փոխանցում է Sputnik-ի թուրքական ծառայությունը, Շեները Մուրին անվանել էր «անգլիական շուն» և անձնական վիրավորանքներ ասել նրա հասցեին:
Թուրք մեկնաբանը մեղադրել է Մեծ Բրիտանիային Սիրիայում մանուկներին սպանողներին աջակցելու համար և գրել. «Ալլահը հեռու պահի սրանց մեր երկրից»:
Ի պատասխան՝ Մուրը թողել է շատ կարճ հաղորդագրություն. «Ո՞վ է այս ապուշը»: