Մոսկվայում ավազակախումբը հարձակում է իրականացրել ավտոսրահներից մեկի վրա. նրանք կապել են տարեց պահակին, որն ի վիճակի չի եղել դիմադրություն ցուցաբերել և չի հասցրել ոստիկանություն կանչել:
Moslenta-ի տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ առևանգվել է 13 ավտոմեքենա, որոնցից յուրաքանչյուրի նվազագույն արժեքը երեք միլիոն ռուբլի է:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հանցագործները գողացել են Mercedes մակնիշի չորս ավտոմեքենա, այդ թվում՝ GL և ML սերիաների, ինչպես նաև՝ Porsche Panamera մակնիշի մեկ, Infiniti X 56 մակնիշի երկու ավտոմեքենա, BMW X6 և X5, Audi А8 և А7, Toyota Land Cruiser և Range Rover մակնիշի ավտոմեքենաներ:
Նախնական գնահատականի համաձայն՝ վնասի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 40 միլիոն ռուբլի: