Մեկօրյա հանգստից հետո «Ալաշկերտ»-ը վերսկսել է մարզումները` նախապատրաստվելով Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի` ԲԱՏԷ-ի հետ տնային խաղին:
Երևանյան ակումբի մամուլի քարտուղարության հաղորդմամբ, «Ալաշկերտ»-ն ամբողջական կազմով է սկսել նախապատրաստությունը:
Հիշեցնենք` Բորիսովում կայացած առաջին խաղում «Ալաշկերտը» ոչ-ոքի` 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը, իսկ թիմերի միջև պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին: