Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ռուսաստանի ստեղծած «հայկական հարցը»

Փոխադրումների ոլորտում աշխատող օտարերկրացիների կողմից ռուսական վարորդական իրավունքներ ստանալու պահանջը չի տարածվի Ղրղըզստանի, ինչպես նաև Բելառուսի և Ղազախստանի վրա, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է: Ստացվում է, որ վարորդական իրավունքի հարցը ԵՏՄ երկրներից վերաբերում է միայն Հայաստանին, ըստ էության՝ «հայկական հարց» է:

Վիճակն իսկապես բարդանում է, որովհետև Հայաստանը չի կարող հույսը դնել այն հանգամանքի վրա, որ ԵՏՄ շրջանակներում Բելառուսն ու Ղազախստանը կարող են տորպեդահարել Մոսկվայի նախաձեռնությունը: Սա այն դեպքն է, որ Մոսկվայի ճնշումը Հայաստանի հանդեպ կարող է համապարփակ լինել, էլ չասած այն մասին, որ ադրբեջանամետ Մինսկն ու Աստանան առիթավորվելու հրաշալի հնարավորություն են ստանում:

Սակայն չկա չարիք առանց բարիքի, եթե, իհարկե, մեր ԱԳՆ-ն ապացուցի, որ ոչ թե պետության «կույրաղիք» է, այլ դիվանագիտական գործառույթ իրականացնող մարմին:

Մոսկվան Հայաստանի իշխանություններին պարտադրելու է, որ ռուսաց լեզվին ինչ-որ հատուկ կարգավիճակ տան: Այս, մեծ հաշվով, հախուռն գրոհը պետք է չեզոքացնել, նույնիսկ խելացի հակագրոհ կազմակերպել՝ Ադրբեջանին մատակարարվող ռուսական սպառազինության թեմայով: Ընդամենը պետք է, որ այս թեմայով մեր իշխանությունները ոչ թե նվնվան կամ բրազիլական սերիալի օրինակով հայ-ռուսական բարեկամության սրտակեղեքիչ տեսարաններ բեմականացնեն, այլ զբաղվեն կոնկրետ քաղաքականությամբ՝ Մոսկվայի առաջ դնեն կոնկրետ պահանջներ:

Ինչքան էլ համեմատելի չեն Հայաստանի և Ռուսաստանի ռեսուրսները` վերջինս այսօր աշխարհաքաղաքական այն վիճակում չէ, որ իրեն թույլ տա ճգնաժամ հարուցել անգամ Հայաստանի պես երկրի հետ հարաբերություններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում