«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է տեղադրել մանկունիացիների և երկու հայ երկրպագուների մասնակցությամբ:
«Թիմային լուսանկար երկու հայ երկրպագուների հետ»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք` այս օրերին Մխիթարյանը ՄՅՈւ-ի հետ գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ թիմն ուսումնամարզական հավաք է անցկացնում: