Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի շուտով այցելել Պարսից ծոցի երկրներ՝ Կատարի ու նրա արաբական հարևանների հարաբերությունների ճգնաժամը կարգավորելուն ուղղված ջանքերը քննակելու համար։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ՆԳ նախարար Մևլյութ Չավուշղլուն՝ կատարցի իր գործընկեր Մուհամմեդ բեն Աբդուլռահման ալ Թանիի հետ Անկարայում հանդիպելուց հետո։
«Մեր բոլոր ջանքերն ուղղված են այն լուծմանը, որը համապատասխանում է եղբայրական հարաբերությունների ոգուն»,- հայտնել է նա։
Ավելի վաղ, Էրդողանը քննադատել է այն պահանջների ցանկը, որն արաբական երկրները ներկայացրել են Կատարին՝ հարաբերությունների վերականգնելու համար՝ այդ թվում Կատարում թուրքական բազայի փակումը։