Նորվեգական Aftenposten թերթի թղթակից Անդրես Յուհանսենն այցելել է Հայաստան և Արցախ՝ ներկայացնելով տեղացիների կյանքը։
Յուհանսենը սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում հանդիպել է 57-ամյա Յենիքի հետ և պատմել է ադրբեջանական դիրքերից ոչ հեռու գտնվող նրա տան մասին:
«Գյուղի հողամասերում ծիրան, խաղաղ, նուռ հավաքելը կարող է մահացու վտանգավոր լինել: Ամեն շաբաթ հրազենի, ականանետերի, ռումբերի և հրետանու միջոցով մարդիկ են սպանվում»,- գրում է թերթը: Հանդիպումները միայն Յենիքով չեն սահմանափակվել։
Aftenposten-ը հիշեցնում է Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին՝ հավելելով, որ Հայաստանին ավանդաբար աջակցում է Ռուսաստանը, Ադրբեջանին՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան. այդ պատճառով տարածաշրջանը պայթյունավտանգ իրավիճակում է: