Thursday, 18 04 2024
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ

Ինչ է թաքնված իտալացի շատ պատգամավորների կողմից ՀՀ-ի դեմ մեղադրանքների hետևում. Formiche.net

Իտալական Formiche.net կայքում վերլուծաբան Ֆրանչեսկո դի Պաոլոն հրապարակել է հոդված «Ի՞նչ է թաքնված իտալացի շատ պատգամավորների կողմից Հայաստանի դեմ մեղադրանքների hետևում» խորագրով:

«Ի՞նչ է թաքնված ադրբեջանամենտ իտալացի շատ պատգամավորների կողմից Հայաստանի դեմ մեղադրանքների ետևում: Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, hուլիսի 4-ին Հայաստանի զինված ուժերը հարված են հասցրել Ալխանլի գյուղի ուղղությամբ՝ կիրառելով 82 ու 120 մմ տրամաչափի ականանետներ: Արդյունքում մեկ կին ու մեկ երեխա է մահացել:

Որոշ իտալացի խորհարդարանականներ, որոնց թվում Դեմոկրատական կուսակցության պատգամավոր Խալիդ Շաուկին, «Lega Nord» կուսակցության սենատոր Սերջիո Դիվինան և «Հինգ Աստղ Շարժում»-ի սենատոր Վիտո Պետրոչելլին, մեղադրեցին Հայաստանին «վանդալիստական գործողությունների» մեջ, սակայն ոչ ոք չնշեց այն փաստը, որ վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանը շարունակում էր խախտել 1994-1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերը: Ի՞նչ է թաքնված Երևանի դեմ կրակի հայտարարությունների հետևում: Արդյո՞ք առկա է վտանգ, որ երկու երկրների միջև մի շարք քաղաքական իրադարձությունները կարող են ավելի մեծ աշխարհաքաղաքական շահերի գործիք դառնալ:

Արդյո՞ք գոյություն ունի հաղորդակցության ցանց, որն առավել կարևորություն կամ նշանակություն է տալիս մեկ փաստի գոյությանը մյուսի հանդեպ: Արդյո՞ք ճիշտ է, որ Հայաստանը պարբերաբար, կանխամտածված և նպատակային հարվածներ է հասցնում քաղաքացիական բնակչությանը, ինչպես նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

Բաքվի կողմից արվող բազմաթիվ վերլուծություններին ի հակադրումն՝ օգտակար է նաև անդրադառնալ այլ տեսակետի և փորձել բացահայտել փաստերը և ենթադրությունները: Ալխանլի գյուղում տեղի ունեցած վերջին միջադեպը կարող է համարվել որպես պատասխան ադրբեջանական սադրանքի:

«Նախքան հայտարարություններ անելը, յուրաքանչյուրը պետք է ուսումնասիրի փաստերը համապարփակ ձևով, Ադրբեջանի պաշտոնական մեկնաբանությունները կրկնելու փոխարեն, որոնք իրականությունից շատ հեռու են»,- ասում է Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, ով հավելում է, որ հայկական կողմը երբեք չի գործում որպես հարձակման նախաձեռնող, սակայն «անհրաժեշտության և ստիպված լինելու դեպքում միշտ պատրաստ է քայլեր ձեռնարկել Ադրբեջանի յուրաքանչյուր սադրիչ գործողությունը զսպելու և ինքնապաշտպանության իր լիակատար իրավունքն իրագործելու նպատակով»:

Բավական է հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարություններին, որն, ի դեպ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացով զբաղվող միջազգային միակ մանդատ ունեցող ձևաչափն է: Ըստ մայիսի 18-ի հայտարարության՝ համանախագահները նշել են, որ «հավաստի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ մայիսի 15-ին ադրբեջանական զինված ուժերը շփման գծում հրթիռ են արձակել՝ հարված հասցնելով զինտեխնիկային»:

Բացի այդ, հուլիսի 4-ին ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի դեմ օգտագործել են համազարկային հրթիռային համակարգ: Ի պատասխան, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը ստիպված էր միջոցներ ձեռնարկել՝ ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողություններին հակազդելու համար: ԼՂ-ի հետ շփման գծի երկայնքով, որը վերածվել էր երկու կողմից հարձակումների դաշտի, բախումների լարվածության աճից մի քանի օր անց Սենատի Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ, «Alternativa Popolare-Centristi per l’Europa-NCD» կուսակցության անդամ, սենատոր Ալդո Դի Բիաջիոն հայտարարեց, որ «նպատակահարմար է հստակեցնել Բաքվի կառավարության պատասխանատվությունը, ինչպես նաև հարվածներ հասցնելու մարտավարությունը: Ծանոթանալով ադրբեջանական կողմի քարոզչությանն ու իրականության աղավաղման փորձերին՝ պարզ է դառնում, որ ադրբեջանցիների օգտագործած մարտավարության արդյունքում հայկական կողմի պատասխանն արդարացված է»:

Ըստ Իտալիայում Հայաստանի դեսպանի՝ հավասարակշռված և ամբողջական պատկերը կազմելու համար հարկավոր է նկատի ունենալ, որ Լեռնային Ղարաբաղի դիրքերին հարված է հասցվել այնպիսի վայրից, որտեղ գտնվում է ադրբեջանական քաղաքացիական բնակչությունը: «Առաջին անգամ չէ, երբ Ադրբեջանի ղեկավարությունը սահմանամերձ բնակչությանն օգտագործում է որպես մարդկային վահան՝ Արցախի տարածքը ռմբակոծելու համար: Այս փաստը բազմաթիվ առիթներով միջազգային հանրության ուշադրությանն է ներկայացվել»:

Եվ բազմաթիվ լուսանկարներ են հրապարակվել Արցախի Պաշտպանության բանակի կողմից, որտեղ ցուցադրված է, որ Ադրբեջանն իր ռազմական կառույցները տեղադրում է խաղաղ բնակավայրերում:

Այս տեղեկատվությունն ապացուցվում է այն փաստով, որ հուլիսի 6-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին Ֆրանսիայի ներկայացուցիչը Մինսկի խմբի համանախագահերի անունից հանդես եկավ հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի՝ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների հետ՝ խստորեն պահանջելով վտանգի տակ չդել քաղաքացիական անձանց: Համանախագահները նաև համարեցին հուլիսի 4-ին տեղի ունեցած միջադեպը որպես սադրիչ գործողություն, որը խափանում է խաղաղությանն ուղղված ջանքերը և կարող է վտանգել գալիք բանակցությունները:

«Կողմերին հիշեցնում ենք Ժնևյան կոնվենցիայով ամրագրված իրենց պարտավորությունների մասին, որոնք ենթադրում են զերծ մնալ ցանկացած թշնամական գործողությունից, որը կարող է հանգեցնել քաղաքացիական անձանց զոհերի: Հրավիրում ենք կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ մեղմելու իրավիճակը և հստակորեն հետևել 1994-1995 թթ. հրադադարի մասին համաձայնագրերին», – ասվում է հայտարարության մեջ:

«Ցավում ենք քաղաքացիական կյանքի յուրաքանչյուր կորուստի համար, անկախ ազգությունից, – եզրափակեց դեսպանը:- Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում իր ստանձնած միջազգային պարտավորությունները, հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների արդյունքում բոլոր անմեղ զոհերի համար ողջ պատասխանատվությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում