Wednesday, 24 04 2024
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Հայկ Ալումյանը լքեց նիստը. Դատարանը ցանկանում է Շիրխանյանի համար հանրային պաշտպան ներգրավել

Նորք-Մարաշի «Զինված խմբի» գործով նիստն այսօր սկսվեց 11:15 րոպեին: Սկզբում նիստին չէին ներկայացել 9 փաստաբան, այդ թվում՝ ամբաստանյալ Արման Հայրապետյանի շահերի պաշտպան Հերմինե Միքայելյանը, ով դատարանին դիմում էր գրել, թե առողջական լուրջ խնդիրներ ունի, երկար ժամանակ չի կարող ներկա գտնվել դատական նիստերին, և որպեսզի անորոշ ժամանակով նիստերը չհետաձգվեն, խնդրում էր Արման Հայրապետյանին ապահովել մեկ այլ պաշտպանով:

Դատարանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, որպեսզի Արման Հայրապետյանը կողմնորոշվի նոր փաստաբան ներգրավելու հարցում:

Ընդմիջման ընթացքում դատարան ներկայացան բացակայող փաստաբաններից մի քանիսը, իսկ բացակայողներին ներկա նիստում փոխարինում են նրանց ընկերները:

Ամբաստանյալ Արման Հայրապետյանը հայտարարեց, որ խնդրում է իրեն ապահովել հանրային պաշտպանով: Ներկա նիստում նրա շահերը կպաշտպանի նիստին ներկա փաստաբաններից մեկը:

Ընդմիջումից հետո նորից սկսվեց նախագահող Բեկթաշյանի և Շիրխանյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանի «հակամարտությունը»: Հայկ Ալումյանը հայտարարեց, որ նիստի ձայնագրառումից այնպիսի տպավորություն կարելի է ստանալ, որ Վահան Շիրխանյանը դահլիճում է, սակայն նա դահլիճում չէ, և նիստը նրա բացակայությամբ չի կարելի շարունակել:

Նախագահողն ասաց, որ Շիրխանյանը 3 ժամով հեռացված է և դահլիճ բերվել չի կարող:

Ըստ Հայկ Ալումյանի՝ դատարանը դատական սանկցիայի ժամկետի հաշվարկը կատարում է Քրեական դատավարության օրենսգրքի խախտումով: Ալումյանը պնդեց, որ 3 ժամը պետք է հաշվարկվի առանց ժամկետի կասեցման: Այսինքն՝ վաղուց Շիրխանյանի հեռացման 3 ժամը լրացել է: Նախագահողը պնդեց, որ ամբաստանյալի դատարանից հեռացվելու ժամկետը հաշվարկվում է միայն դատական նիստի ժամանակաով: Վահան Շիրխանյանի հեռացվելուց հետո 3 ժամ դատական նիստ չի կայացել: Մինչև 3 ժամը չլրանա, Շիրխանյանը չի կարող ներկա գտնվել:

Հայկ Ալումյանը շարունակեց պնդել, որ առանց Շիրխանյանի դատական նիստ անելով դատարանը կոպտորեն խախտում է նրա իրավունքները: «Վահան Շիրխանյանը ասելիք ունի ցանկացած հարցի վերաբերյալ և պետք է ներկա գտնվի դատական նիստին»,- ասաց Ալումյանը:

Նախագահողը դիտողություն արեց Հայկ Ալումյանին. «Դուք ձեր շահերը չեք պաշտպանում, այլ ամբաստանյալի»:

Նախագահողը Հայկ Ալումյանին ասաց նաև. «Ձեր նպատակը ո՞րն է, դատական նիստերը ընդմիջե՞լը»:

Հայկ Ալումյանը պատասխանեց. «Ես այն համոզմունքն ունեմ, որ դատարանն է ձգձգում: 6 ամիս ձգեց Շիրխանյանին դատարան բերելու հարցը, հիմա էլ հեշտությամբ ուզում են բերել ու գրկած բերում են: Դատարանը շատ լավ գիտի, որ Շիրխանյանը չի կարող ոտքի կանգնել: Դա պարզ երևում է նրա էպիկրիզից, բայց դատարանը նրա ոտքի չկանգնելը մեկնաբանում է որպես անհարգալից վերաբերմունք… Անցած նիստը ձախողեցիք, հիմա էլ տպավորություն եք ստեղծում, որ Շիրխանյանի բացակայությունը խոչընդոտ չէ… Շիրխանյանի բացակայությամբ ես այստեղ չեմ գտնվի»:

Նախագահողն ասաց. «Ձեր իրավունքն է»:

Հայկ Ալումյանը դատարանին շնորհակալություն հայտնեց իր իրավունքները հիշեցնելու համար և առանց դատարանի թույլտվության հեռացավ նիստերի դահլիճից:

Նախագահողը հայտարարեց, որ դատական նիստը 2 ժամով հետաձգում է Վահան Շիրխանյանի համար հանրային պաշտպան ապահովելու համար:

Լրագրողների հետ զրույցում Հայկ Ալումյանն ասաց. «Ես չեմ ուզում դատավորին կամ դատարանին վիրավորել, բայց թույլ չեմ տա, որ իմ պաշտպանյալի իրավունքների հաշվին կատարվի ինչ-որ բան: Դատարանը հաստատ գիտի, որ հանրային պաշտպան Շիրխանյանի համար չի կարող ներգրավել: Շիրխանյանը անվճարունակ չէ, և նա հայտարարել է, որ հանրային պաշտպան չի ուզում: Սա ներկայացում է: Հանրային պաշտպանը գալու է, Շիրխանյանին երևի բարձրացնելու են դահլիճ, և կանխատեսելի է, որ Շիրխանյանը կհրաժարվի Հանրային պաշտպանից: Հանրային պաշտպանը իրավունք չունի նման իրավիճակում ներգրավվելու որպես Շիրխանյանի շահերի պաշտպան: Ես չեմ կասկածում հանրային պաշտպանների պրոֆեսիոնալիզմին»:

Դատական նիստը կշարունակվի 14:15-ին:

 

Լուսանկարը՝  168.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում