Ադրբեջանը և Տաջիկստանը պայմանավորվել են արգելել Լեռնային Ղարաբաղում արտադրված ապրանքները Տաջիկստանի տարածք ներկրումը և վաճառքը: Այս մասին կողմերը պայմանավորվել են հուլիսի 13-ին Բաքվում ադրբեջանա-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի առևտրատնտեսական հարցերով 4-րդ նիստում: Այս մասին հայտնում է Interfax-ը:
«Բաքուն և Դուշանբեն նաև պայմանավորվել են տաջիկական ընկերություններին թույլ չտալ մասնակցել որևէ տնտեսական գործունեության Ադրբեջանի օկուպացված տարածքներում»,- ասվում է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ:
Փաստաթղթում նաև նշված է երկկողմ տնտեսական համագործակցության աճի անհրաժեշտության մասին: