Հոնոլուլուի շրջանային դատավոր Դերիք Ուոթսոնը բավարարել է Հավայ նահանգի հայցադիմումը և որոշ անձանց բացառել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանի ազդեցությունից, որը սահմանափակում է վեց արաբական երկրների քաղաքացիների մուտքը երկիր: Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Ուոթսոնի վճռի համաձայն՝ ԱՄՆ-ում տատիկի կամ պապիկի, թոռան կամ թոռնուհու, զարմիկի կամ զարմուհու առկայությությունը բավարար պայման է երկիր մուտք գործելու համար։
Հոնոլուլուի շրջանային դատավորն իր որոշմամբ ընտանեկան կապերի այդ կատեգորիաներն ընդգրկել է այն կատեգորիաների թվում, որոնք բավարար են ԱՄՆ մուտքի հավակնելու համար՝ դա բացատրելով «ողջամտությամբ»: