Թուրքիան համաձայնել է 2.5 մլրդ դոլար վճարել ռուսական С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը` հղում անելով թուրք բարձրաստիճան պաշտոնյայի, ում հաղորդմամբ՝ Թուրքիան մտադիր է հաջորդ տարի Ռուսաստանից երկու С-400 հրթիռային մարտկոց ստանալ: Նույնքան համալիր էլ նախատեսվում է ավելի ուշ կառուցել հենց Թուրքիայում։
«Ռոսոբորոնէսպորտի» ներկայացուցիչը նշել է, որ դեռևս չի կարող մեկնաբանել գործարքի մանրամասները:
Այս գործարքը վկայում է այն մասին, որ Թուրքիան հիասթափված է ՆԱՏՕ-ից, որի հետ համագործակցել է ավելի քան վեց տասնամյակ: