«Կա մի կետ, որտեղից այն կողմ մենք որևէ զիջման չենք գնա. դա Արցախի անկախությունը և Արցախի անվտանգությունն է: Մենք ոչ մի կերպ չենք համաձայնի որևէ կարգավիճակով Արցախը մնա Ադրբեջանի կազմում: Չկա նման բան, թող բոլորը իրենց մտքից դա հանեն, ոչ մի օր Արցախը չի եղել Ադրբեջանի կազմում և չի լինելու: Եթե դրա համար պահանջվի ցանկացած գին, հայ ժողովուրդը պատրաստ է վճարել:
Արցախյան պայքարը մեր սրբազան պայքարն է: Այսօր Ադրբեջանը պատրաստ չէ որևէ փոխզիջման, և այսօր բանակցությունները մտել են փակուղի մի սուբյեկտի պատճառով՝ Ադրբեջանի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը:
Նրա խոսքով՝ դա ճարահատյալ մարդու ելույթ էր:
«Նա ոտքից գլուխ հայատյացություն և ֆաշիզմ է քարոզում: Ինչպե՞ս կարելի է ոչ ռացիոնալ մարդու հետ հույսեր կապել»,- ասաց ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ այսօր բանակցային գործընթացքում առաջընթաց գրանցելու պայմաններ չկան:
Այնուամենայնիվ, ըստ Էդուարդ Շարմազանովի՝ լայնամասշտաբ պատերազմը գրեթե բացառվում է:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: