Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Սասնա ծռերի» գործով դատական նիստի ժամանակ երբ հերթը հասավ ամբաստանյալներից Արամ Մանուկյանի ինքնությունը ճշտելուն, դատավորը հարցրեց, թե երբ, որտեղ է ծնվել, Արամը պատասխանեց, որ Ստեփանակերտ քաղաքում, դատավորը հստակեցրեց՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում, Արամն էլ ուղղեց՝ Հայաստանի մարզ Արցախում։
Նրա պաշտպան Հրանտ Գևորգյանը պարզաբանեց՝ Արամ Մանուկյանը հայկական երկու պետությունները համարում է մեկ ամբողջություն։ Այնուհետև նշեց, որ Արամ Մանուկյանը ոչ թե միջնակարգ կրթություն ունի, այլ սովորում է համալսարանում: