Մեզ մոտ կրթությունը պարտադիր 12-ամյա է, բայց եթե ընտանիքը գնում է արտագնա աշխատանքի և անչափահասին իր հետ տանում է, այդտեղ որևէ բան չի կարող անել կրթության համակարգը: Լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ այստեղ կա նաև զինվորական ծառայությունից խուսափելու խնդիր:
«Կրթական որևէ ձևաչափ աշխարհում չկա, որ ասես՝ գիտես, պետք է սովորես և երկրից իրավունք չունես հեռանալու»,- ասաց ԿԳ նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում: