ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՅԴ-ական Լևոն Մկրտչյանը խորհուրդ է տալիս քաղաքական հետագա զարգացումների համար սպասել 2018 թվականին: Հուլիսի 13-ին կառավարության նիստից հետո լրագրողները Մկրտչյանին խնդրեցին մեկնաբանել «Ծառուկյան» դաշինքի՝ 2018-ին ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու և ՀՅԴ-ի՝ դրանից դուրս մնալու մասին լուրերը:
«Ես 20 տարուց ավելի է՝ քաղաքականության մեջ եմ, ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել դա, եթե դա այսօր որևէ հիմք չունի: Կգա 2018 թվականը՝ կտեսնենք, կլինի քաղաքական նոր իրավիճակ»,-ասաց Մկրտչյանը:
Հարցին՝ արդյոք Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հայտարարությունը՝ Հանրապետականի կողմից ևս ընտրակաշառք բաժանելու մասին, հիշեցո՞ւմ է ՀՀԿ-ին, Մկրտչյանն ասաց, որ չի կարծում, թե Ռուստամյանն այդպիսի հիշեցում է արել. «Ես ծանոթ եմ նրա հայտարարությանը»:
Մանրամասները՝ տեսանյութում: