Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 13-ին, «Սասնա ծռեր» խմբի 18 անդամների գործով նիստի մեկնարկին դատական նիստերի դահլիճում ներկա քաղաքացիները շնորհավորեցին ամբաստանյալ Արամ Մանուկյանի ծննդյանը օրը: Նրան դիմավորեցին ծափահարություններով և «շնորհավոր» վանկարկումներով:
Ամբաստանյալներից Հովհաննես Հարությունյանն նիստերի դահլիճ բերվելուց հետո գրկախառնվեց Արամ Մանուկյանին և շնորհավորեց նրա ծննդյան օրը:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստը չմեկնարկած՝ ընդմիջվեց: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը գալով նիստերի դահլիճ` հայտարարեց, որ բոլոր ամբաստանյալները դատարան դեռ չեն բերվել, և այն 15 րոպեով ընդմիջվում է: