Հուլիսի 12-ին թուրքական FNSS ռազմարդյունաբերական ընկերությունը Օման է արտահանել այդ երկրի զինված ուժերի համար արտադրված առաջին միավոր Pars 8×8 զրահապատ մարտական մեքենան: Այս մասին հայտնում է թուրքական ընկերությունը Twitter-ի իր միկրոբլոգում:
Ըստ ընկերության՝ Օմանի հետ կնքված պայմանագիրը ներառում է 172 միավոր 8×8 և 6×6 ընթացամասերով Pars զրահապատ մարտական մեքենա:
Այլ տեղեկություններ ընկերությունը չի հայտնում: