Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն անսպասելի պարտություն կրեց Ժնևի Գրան Պրիի հերթական տուրում:
6-րդ տուրում Արոնյանը մրցում էր հնդիկ շախմատիստ Պանտելա Հարիկրիշնայի հետ: Մեր ուժեղագույն շախմատիստն արդեն խաղասկզբում անզգույշ գործեց և հայտնվեց բարդ իրավիճակում: Ճիշտ է, նրանց հաջողվեց հավասարեցնել դիրքը, սակայն դրա համար շատ ժամանակ կորցրեց և հայտնվեց ցայտնոտում: Հնդիկ գրոսմայստերն օգտվեց այդ առավելությունից և ի վերջո 38-րդ քայլին հասավ հաղթանակի:
Այս պարտությունից հետո Արոնյանն մնաց նույն 3 միավորով և կիսում է 8-12-րդ տեղերը: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար Լևոն Արոնյանին հարկավոր է դիմել ռիսկի և հաղթել մնացած երեք տուրերում: