Thursday, 18 04 2024
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա

Իդեա-ֆիքս հայ-իրանական սահմանին. վայ նրան, ով կգայթակղվի

Համընդհանուր լրահոսում օրերս հայտնվեց մի տեղեկություն, որը դուրս մնաց լայն ուշադրությունից, թերևս երևի թե հենց այդպիսի ուշադրության արժանի հազվադեպ տեղեկատվություն էր: Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը տարածեց տեղեկություն, որ հայ սահմանապահների հետ վարժանք են իրականացրել, որի այսպես ասած «լեգենդը» Իրանից սահմանախախտի ներթափանցումն է Հայաստան և հետո ԼՂՀ, ինչն էլ բացահայտում են և վնասազերծում հայ և ռուս սահմանապահները: Բանն այն է, որ Հայաստանի Իրանի և Թուրքիայի հետ սահմանները 1992 թվականի հայ-ռուսական միջպետական պայմանագրով հսկող ռուսական սահմանապահ ծառայությունը փաստորեն «մտնում» է Ղարաբաղի սահմանի «հսկողության» դաշտ: Այստեղ կա առնվազն երկու տարօրինակ հանգամանք՝ մեկը դա, և մյուսը հենց Ղարաբաղի սահմանի մատնանշման հանգամանքը: Ընդ որում, այստեղ իրավիճակը, իհարկե, բավական բազմիմաստ է, նկատի ունենալով մի շարք այլ հանգամանքներ: Մի կողմից ռուսական սահմանապահ ծառայությունը կարծես թե «գերազանցում» է իր լիազորությունը, որն Իրանի հետ սահմանը հսկելն է, և այդքանը: Մյուս կողմից կարծես թե ռուսական սահմանապահ ծառայության միջոցով խոսվում է Ղարաբաղի սահմանի մասին, այսինքն՝ տեղի է ունենում Ղարաբաղի դե ֆակտո ճանաչում:

Հենց դա էլ թերևս առաջ էր բերել Բաքվի դժգոհությունը, որը պարզաբանում էր պահանջել ՌԴ սահմանապահա ծառայությունից: Հետո իհարկե սահմանապահները խմբագրել էին տեղեկությունն ու հանել Ղարաբաղի սահմանի պահը, սակայն նստվածքը, ինչպես ասում են, մնաց: Ընդ որում, նստվածքի առումով հատկանշական է այն, որ Ղարաբաղի սահմանը Ռուսաստանը դե ֆակտո մատնանշում է արդեն երկրորդ անգամ: Առաջինը, նախորդ տարի դեկտեմբերին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի պարագայում էր, երբ նա դատապարտելով Հայաստանում Չինարի գյուղի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիան, օգտագործել էր Լեռնային Ղարաբաղի հանրապետություն եզրը: Ընդ որում, օգտագործել էր Ապրիլյան պատերազմի մասին հիշատակման համատեքստում, ինչը նշանակում է, որ Բորդյուժան ԼՂՀ եզրն օգտագործել է ոչ այսպես ասած՝ նախկին ԼՂԻՄ շրջանակով, այլ ներկայիս ստատուս-քվոյի: Եվ ահա, փաստորեն, նույն ենթատեքստը երկրորդ անգամ կիրառվում է արդեն ՌԴ սահմանապահ ծառայության հաղորդագրության մեջ:

Ըստ ամենայնի, Ռուսաստանն այդպիսով փորձում է ինչ որ մեսիջներ հղել Բաքվին և չի ստանում իր ակնկալիքը, եթե կրկնում է այն երկրորդ անգամ՝ կես տարի անց: Ի՞նչ կա ռուս-ադրբեջանական օրակարգում, պարզ չէ, սակայն նկատելի է, որ տեղի է ունենում հարաբերությունների պարզաբանման գործընթաց և Ռուսաստանը փորձում է հոգեբանական ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա: Առաջին հայացքից դա շահավետ է Հայաստանի համար, նկատի ունենալով, որ Մոսկվան արդեն երկրորդ անգամ անուղղակի, դե ֆակտո, բայց խոսում է ստատուս-քվոյի ճանաչման մասին: Մյուս կողմից, սակայն, այստեղ մտահոգիչ է այն, որ Ռուսաստանն այդ մասին խոսելով հանդերձ որպես հիմք դիտարկում է 1928 թվականի Թուրքմենչայի պայմանագիրը: Այսինքն՝ Մոսկվան Ղարաբաղը ոչ թե ճանաչում է որպես անկախ պետություն կամ Հայաստանի մաս, այլ ռուսական ազդեցության գոտի, որպիսին այն հանդիսացել է հենց Թուրքմենչայի ռուս-իրանական պայմանագրով՝ 1828 թվականին կնքված:

Այսինքն՝ այստեղ ոգևորության առիթ չունի Ադրբեջանը, բայց Հայաստանի ոգևորության առիթն էլ մեղմ ասած մեծ չէ: Ի դեպ, այդ առումով հետաքրքրական է, որ մոտ մեկ ամիս առաջ Հայաստանում ռուսական սահմանապահ ծառայությունն իր տարեդարձի առիթով տարածած հաղորդագրության մեջ էլ նշել էր, որ Հայաստանի սահմանների պահպանություն իրականացնում է 1828 թվականից ի վեր: Այդ մասին սկսել են խոսել և Թուրքմենչային հղում անել նաև ռուս փորձագետներ: Իհարկե վաղ է անել հեռուն գնացող եզրակացություն և պնդել, որ այդ ամենը մեկ կենտրոնից կառավարվող գործընթաց է, բայց նկատելի է, որ գաղափարը հրապարակի վրա է թե՛ պաշտոնական կառույցի, թե՛ փորձագիտական մակարդակով և այն շրջանառվում է, հետևաբար կարող է չունենալ լուրջ շարունակություն, բայց կարող է և ունենալ: Իսկ այստեղ արդեն խնդիր կա նաև Իրանի համար, որովհետև պաշտոնական Թեհրանը դեմ է հանդես գալիս Ղարաբաղյան հակամարտության գոտում «երրորդ ուժի» ներկայության, և այդ մասին մի քանի ամիս առաջ Իրանի պաշտպանության նախարարը հստակ ասել էր Արբեջանի պաշտպանության նախարարին:

«Երրորդ ուժը« դա միայն Ռուսաստանը չէ իհարկե, կարող է լինել ցանկացած այլ ուժ, սակայն ակնհայտ է, որ իրապես լինելու ամենամեծ հավանականություն ունի հենց Ռուսաստանը: Դրանով հանդերձ, Իրանի դիրքորոշման տողատակում անկասկած հենց 1828 թվականի պայմանագրի գաղափարի առկայությունն է և չի բացառվում, որ Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով շոշափել է այդ հարցում Իրանի տրամադրությունը, այսպես ասած՝ այդ պայմանագրի քաղաքական հիմքով գործակցելու, այդ պայմանագրի քաղաքական տրամաբանությանը վերադառնալու պատրաստակամությունը: Դատելով Թեհրանի մոտեցումներից, Իրանը մերժում է Ռուսաստանի այդ մոտեցումը կամ վարկածը, բայց կան նշաններ, որ Մոսկվան այդուհանդերձ կարող է փորձել այն դարձնել իր տարածաշրջանային ռազմավարության առաջնային տարր: Խնդիրն այն է, թե Մոսկվայի համար դա հասունացող իդեա-ֆիքս է, թե՞ ընդամենը գործիք տարածաշրջանի հարցերում այսպես ասած առևտրի համար: Երկու դեպքում էլ Հայաստանն ունի առերևույթ հռետորաբանական կամ հռչակագրային գայթակղություններին չտրվելու և առևտրի հարթակ չդառնալու անհրաժեշտություն: Հայաստանի համար մեկընդմիշտ մերժելի են թե՛ Թուրքմենչայի ռուս-իրանական, թե՛ Մոսկվայի ու Կարսի ռուս-թուրքական պայմանագրերը: Դրանք որևէ ընդհանուր շահ չունեն անկախ հայկական պետականության խնդիրների և անվտանգության հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում