Հալեպում սկսվել են Քառասուն նահատակների եկեղեցու՝ քաղաքի հնագույն հայկական տաճարներից մեկի վերականգնման աշխատանքները: Վերականգնումը երկու տարի կտևի, հայտնում է rusarminfo.ru-ն:
«Սա պատմական տաճար է: Կառուցվել է 1429 թ.: Այն միշտ եղել է Հալեպում հայկական ուղղափառ համայնքի կենտրոնը: Այստեղ շատ քրիստոնյաներ կային այլ համայնքներից, նույնիսկ մուսուլմաններ էին հաճախ այցելում այս տաճար: Իսկ հիմա ինքներդ եք տեսնում, թե ամենն ինչ վիճակում է»,- պատմել է եկեղեցու ժամապահ Ջորջ Լիբարյանը:
Նրա խոսքով՝ գրոհայինները դիտավորյալ թիրախավորել են տաճարը և առանձնակի դաժանություն են ցուցաբերել այն ավերելիս: