Thursday, 18 04 2024
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ

Հուլիսի 14-16-ը կանցկացվի «Ոսկե ձայն-2017» միջազգային մրցույթը

Հայաստանում հուլիսի 14-16-ը կանցկացվի «Ոսկե ձայն-2017» միջազգային մրցույթը: «Տենոր» ասոցիացիայի նախագահ Կարեն Զոհրաբյանը հրավիրված ասուլիսում նշեց, որ մրցույթի մասնակիցների թիվը 26 է: Նրանք ներկայացնում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Հայաստանը:

«Մենք ունկընդրել ենք բազմաթիվ կատարողների, նրանցից մրցույթին մասնակցելու համար ընտրվել են 26-ը: Հրաշալի մասնակիցներ են, լավ ելույթներ ենք ակնկալում: Տարբեր տարիքային խմբերում մասնակիցները հանդես կգան նախընտրած ոճերում: Լինելու է դասական, էստրադային, ժողովրդական երգեցողոթյուն»,-ասաց Կարեն Զոհրաբյանը: Մրցույթն արդեն 2-րդ անգամ է անցկացվում:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը նկատեց, որ վերջին տարիներին Հայաստանում շատ մրցույթներ, փառատոններ են անցկացվում: Այս գործընթացը բավական ակտիվ է:
«Որքան շատ լինեն նման միջոցառումներն, այնքան լավ: Երգարվեստի բնագավառում կա հանրությանը ներկայանալու, ճանաչելի դառնալու խնդիր: Փառատոնը, մրցույթը նպաստում են նման խնդիրների լուծմանը: Դրանք նպաստում են երաժշտության հանրահռչակմանը, որի արդյունքում շատ երաժիշտներ կարողանում են գտնել իրենց ճանապարհը»,-ասաց Գագիկ Մանասյանը:

ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը նշեց, որ այս մրցույթն առանձնանում է վոկալ արվեստի բազմաժանրությամբ:

«Յուրաքանաչյուր մրցույթի կարևորությունն այն է, որ հնարավորություն է տալիս հայտնաբերել տաղանդավոր երիտասարդների, բացահայտել նրանց ներուժը: Այս մրցույթը կարևոր է նաև վոկալ կատարողական արվեստի զարգացման տեսանկյունից»,-ասաց Արմենուհի Ղազարյանը: Նա նկատեց, որ այսօր ասպարեզում նախորդ տարիների մրցույթների հաղթողներն են, աչքի ընկնողներն են: Նրա խոսքով, յուրաքանչյուր նման ձեռնարկի, որը նպաստում է նոր սերնդի բացահայտմանը, պետությունն աջակցում է:

Կոնսերվատորիայի ջազային ամբիոնի դոցենտ, դասախոս Արմանուշ Հակոբյանն ընդգրկված է ժյուրիի կազմում: Առաջին անգամ է այս մրցույթի ժյուրիի կազմում: «Երկար տարիներ տարբեր երկրներում միջազգային մրցույթների ժյուրիների կազմում եմ եղել: Մրցույթներում ընդգրկվելը լավ հնարավորություն է մասնակիցների համար: Նախ՝ դա երիտասարդների համար ոգևորություն է, շփումներ են, բեմում ելույթ ունենալու հնարավորություն: Հավատացեք, ամեն մի միջազգային մրցույթից հետո մասնակցիները մի քանի քայլ առաջ են գնում: Ես ողջունում եմ նման նախաձեռնությունը»,-ասաց նա:

«Ոսկե ձայն-2017» միջազգային մրցույթի մասնակիցներից է Սոնա Նալբանդյանը, ով ներկայացնում է ԱՄՆ-ն: Նա բնակվում և սովորում է Լոս Անջելեսում: Երգարվեստում նրա ուսուցչուհին ազգությամբ հայ է: Նրա կողքին է արդեն 8 տարի և հենց ուսուցչուհու խորհրդով է Հայաստան եկել մասնակցելու «Ոսկե ձայն-2017» միջազգային մրցույթին:

«Ես երգում եմ և դասական, և ժողովրդական ոճերում, սակայն մրցույթին ներկայանալու եմ դասական կատարումներով: Մի շարք երգերի ցանկում ընդգրկել եմ նաև «Կռունկ»-ը: Ուզում եմ շարունակել օպերային ոճով: ԱՄՆ-ում ուսումս ավարտելուց հետո կտեղափոխվեմ կամ Իտալիա, կամ Ռուսաստան: Հայաստանում լինելն ինձ համար հետաքրքիր է, շատ լավ տպավորությունն ունեմ: Այստեղ ամեն ինչ շատ ոգևորում է»,-ասաց Սոնա Նալբանդյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում